o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ մասին ստահոդ տեղեկությունները տարածում է «Վանոյի Արտակը», որի կալանքի հարցերը ես եմ բավարարել». դատավոր Դավիթ Գրիգորյան

22.05.2019 06:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
«Իմ մասին ստահոդ տեղեկությունները տարածում է «Վանոյի Արտակը», որի կալանքի հարցերը ես եմ բավարարել». դատավոր Դավիթ Գրիգորյան

ArmDaily.am-ի հարցազրույցը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած Դավիթ Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, կցանկանայի անդրադառնայիք դատախազության՝ Ձեզ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։

- Դատախազությունն ինքնաբացարակի միջնորդություն դեռ չի ներկայացրել, եթե նման մտադրություն ունի, կներկայացնի, կքննարկենք, նման միջնորդություն չի եղել մինչև այժմ, եթե կներկայացնի, կքննարկենք։

- Ի՞նչն է պատճառը, որ մեկ անգամ Դուք ինքնաբացարկ հայտնեցինք, բայց հետո որոշեցիք քննել այդ գործը։

- Իմ ինքնաբացարկ հայտնելու հետ կապված որոշումը արդեն իսկ տրամադրվել է կողմերին, դա որևէ կապ չունի սույն քրեական գործը իմ կողմից վարույթ ընդունելու և հետագա ընթացքը լուծելու հետ, դա վերաբերել է մինչդատական վարույթում Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի կալանավորումը երկարացնելու միջնորդության հետ, դրանք տարբեր իրավական հարթության վրա հարցեր են։ Երկարացման վերաբերյալ ինքնաբացարկի իմ որոշումը երբ կայացրել եմ, ես կոնկրետ նշել եմ, թե ինչի համար է, այնպես որ դա կապ չունի։ Գործը վարույթ ընդունելուց հետո արդեն որպես գործը քննող դատավոր եմ հանդես գալիս և Ձեր կողմից նշված միջնորդության քննարկման հետ կապված որեւէ աղերս չունի իմ հիմիկվա գործունեությունը։

- Գործը ՍԴ ուղարկելու որոշմանը կցանկանայի անդրադառնայիք, որ տուժող կողմը տեղեկացված չի եղել։

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածը գործը դատական քննության նախապատրաստելու փուլի մասին նախատեսում է, որ դատավորը գործը վարույթ ընդունելուց հետո 15 օրվա ընթացքում նյութերին ծանոթանալու ընթացքում կայացնում է մի շարք որոշումներ, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, այդ որոշումները կայացվում են դատավորի կողմից միանձնյա՝ առանց դատական նիստ հրավիրելու, առանց կողմերի կարծիքը լսելու, իմ կողմից գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը կայացվել է հենց այդ ռեժիմով, այսինքն՝ միանձնյա որոշում է կայացվել, ես պաշտպանական կողմից բերված միջնորդությունները չեմ քննարկել, դրանց հիման վրա չեմ նման որոշում կայացրել, եթե նման միջնորդություն քննարկելիս լինեի, դա նշանակում է, որ ես պետք է դատական նիստի նախապատրաստության փուլում՝ արդեն ըստ էության գործը քննելիս, միջնորդությունների փուլում քննարկեի, կողմերի կարծիքը լսեի, որոշում կայացնեի, բայց դատարանը նաև իրավասու է կայացնել միանձնյա որոշում։

- Ձեր կայացրած որոշման հետ կապված բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին՝ սկսած նրանից, որ այդ որոշումը ուրիշ դատավորներ են գրել, Դուք կարդացել եք և վերջացրած, որ դատարանի դահլիճում Քոչարյանը Ձեզ հայհոյել է։

- Բացարձակապես ստահոդ տեղեկություններ են, այդ տեղեկությունները հայտնվել են Արտակ Գալստյանի կողմից, ով հայտնի է «Վանոյի Արտակ» մականվամբ, որի վերաբերյալ ես իմ գործունեության ընթացքում բազմիցս մինչդատական վարույթի հետ կապված կալանավորման միջնորդության և կալանավորման երկարացման հարցեր եմ քննել և բավարարել եմ կալանքի տակ մնալու ժամկետները, կարծում եմ՝ Ձեզ համար հասկանալի է, թե ինչ կապ կարող է լինել Արտակ Գալստյանի կողմից նման իրականությանը չհամապատասխանող և դատարանին անվանարկող տեղեկությունների հրապարակումը, այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը արդեն հանցագործության մասին հաղորդում է տվել, կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները համապատասխան ընթացակարգով հաղորդումը կքննարկեն և կպահանջեն, որ Արտակ Գալստյանը նշի այն աղբյուրը, որի հիման վրա նման տեղեկություններ է հայտնել, այլապես նա պատասխանատվություն կկրի համապատասխան հոդվածով։

Նույնիսկ հարազատներին տեղյակ չեն պահել Արսեն Բաբայանի ձերբակալության մասին


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում` «Վանոյի Արտակը»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА