ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար.Լիխտշտայներ

21.05.2019 22:49 ՍՊՈՐՏ
Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար.Լիխտշտայներ

«Արսենալի» պաշտպան Ստեֆան Լիխտշտայներն անդրադարձել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության՝ Բաքվում կայանալիք եզրափակիչին չմասնակցելու փաստին։

«Սա մեծ կորուստ է, քանի որ Մխիթարյանն անչափ կարևոր ֆուտբոլիստ է «Արսենալի» համար։ Հենրիխի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը։ Կրկնում եմ՝ Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար»,- շվեյցարացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը լուսանկարներով

«Արսենալի» մրցակիցը եզրափակիչում լինելու է լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА