o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է արել Մխիթարյանի վերաբերյալ

21.05.2019 18:52 ՍՊՈՐՏ
ՈւԵՖԱ-ն հայտարարություն է արել Մխիթարյանի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչին, որը կայանալու է Բաքվում: Լոնդոնյան ակումբը այդ որոշումը կայացրել է ելնելով ֆուտբոլիստի անվտանգության նկատառումներից, սակայն ՈւԵՖԱ-ն պնդում է, որ նրանք «զինագործներին» ներկայացրել են «համապարփակ անվտանգության ծրագիր»:

ՀՖՖ-ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանի մասին Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը

«Արսենալի» հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ՈւԵՖԱ-ն ձգտել է ու ստացել է երաշխիքներ Ադրբեջանում ֆուտբոլիստի անվտանգության հարցով երկրի բարձրագույն մարմիններից:

Այս երաշխիքների վրա հիմնվելով՝ կազմվել է համապարփակ ծրագիր, որը մշակվել է ու տրվել է ակումբին: Ակումբը հասկանում է, որ ՈւԵՖԱ-ն ու Ադրբեջանը այս խնդիրը լուծելու համար ամեն հնարավորը արել են: Մենք հարգում ենք նրանց որոշումը թույլ չտալ ֆուտբոլիստին մեկնել»,-Football London-ն է փոխանցում ՈւԵՖԱ-ի ներկայացուցչի խոսքերը:

Ավելի վաղ The Times գրում էր, որ «Արսենալը» որոշել է Մխիթարյանին չընդգրկել թիմի հայտացուցակում, քանի որ վախենում է կիսապաշտպանի անվտանգության համար և կարծում, որ դա լրացուցիչ լարվածություն կլինի մյուս ֆուտբոլիստների համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА