o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի 31 գոլը «Ռեալում» խփող չեղավ

21.05.2019 18:43 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի 31 գոլը «Ռեալում» խփող չեղավ

Կրիշտիանու Ռոնալդուն գրեթե 1 տարի է, ինչ հեռացել է «Ռեալից», բայց մինչև հիմա չեն դադարում կարծիքները նախկինում պորտուգալացու «Ռեալում» ունեցած դերի և այս մրցաշրջանում «Արքայական ակումբի» ցուցադրած վատ ցուցանիշների պատճառների մասին:

ՉԼ եզրափակչից առաջ հատուկ եմ հագել Ռոնալդուի CR7 կիսավարտիքը.Կլոպ

 «Ռեալում» անցկացրած Ռոնալդուի վերջին մրցաշրջանում մադրիդյան ակումբը 38 հանդիպման ընթացքում կարողացել էր խփել 94 գնդակ, որից 31-ում Կրիշտիանուն անմիջական մասնակցություն էր ունեցել (26 գոլ և 5 փոխանցում):

Փոխարենը այս մրցաշրջանի ավարտից հետո գրանցվեց շատ հետաքրքիր ցուցանիշ: «Ռեալը» Լա Լիգայի ավարտված առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, խփելով ընդհանուր առմամբ 63 գնդակ, ինչը հենց 31-ով պակաս է նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբի» Իսպանիայի առաջնությունում խփած գոլերի թվից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА