o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալը» վերջնագիր կներկայացնի Մխիթարյանին ու «Արսենալի» ևս 4 ֆուտբոլիստին

21.05.2019 18:41 ՍՊՈՐՏ
«Արսենալը» վերջնագիր կներկայացնի Մխիթարյանին ու «Արսենալի» ևս 4 ֆուտբոլիստին

«Արսենալը» դասեր է քաղել Աարոն Ռեմսիի ու Ալեքսիս Սանչեսի տրանսֆերներից ու մտադիր չէ այլևս թիմում պահել այն ֆուտբոլիստներին, որոնց պայմանագիրը սպառվում է 2 տարուց ու նոր համաձայնագրի շուրջ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ:

The Washington Post. «Արսենալի» կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ում

«Մենք պետք է կարգապահ լինենք, երբ խոսքը վերաբերում է մեծահասակ ֆուտբոլիստներին, որոնք մոտ չեն իրենց կարիերայի ավարտին: Այնպես որ, դա նշանակում է, որ մենք պետք է կայացնենք բարդ որոշումներ, երբ նրանց պայմանագրերի ավարտին 2 տարի է մնում:

Մենք կվաճառենք նրանց կամ կթարմացնենք նրանց պայմանագիրը: Նման իրադրություններում պետք է համարձակ լինենք, քանի որ չենք կարող մեզ այլևս թույլ տալ հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մենք թույլ ենք տալիս խաղացողին հեռանալ անվճար, իհարկե, եթե նրանք մոտ չեն իրենց կարիերայի ավարտին:

Պետք է նաև ուշադիր լինենք մեր աշխատավարձերի բյուջեին, պետք է համոզվենք, որ այդ գումարը արդյունավետ է օգտագործվում»,-ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը ակումբի պաշտոնական կայքին:

Լոնդոնցիների ֆուտբոլիստներ Սոկրատիս Պապաստատոպուլոսի, Մեսուտ Օզիլի, Հենրիխ Մխիթարյանի, Շկոդրան Մուստաֆիի ու Պիեռ Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը սպառվում է 2 տարուց: Տեղեկություններ կան, որ «զինագործները» ցանկանում են թեթևացնել աշխատավարձեր ծանրաբեռնվածությունը: Մխիթարյանն ու Օզիլը ամենաբարձրն են վարձատրվում ակումբում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА