o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որևէ դատավոր չի թիրախավորվելու. Զեյնալյանը՝ վեթթինգի մասին

21.05.2019 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Որևէ դատավոր չի թիրախավորվելու. Զեյնալյանը՝ վեթթինգի մասին

Այդ որոշումը վիճարկելու վերաբերյալ լսել եմ հայտարարություն տուժող կողմի ներկայացուցչի անունից: Հետևաբար, դրա վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող: Ինքս նաև ծանոթ չեմ գանգատին, որպեսզի կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդսարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական գործի կասեցմանը և այն ԱԴ ուղարկելու մասին որոշմանը: 

ՀՔԾ-ն հաստատեց Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը. Aysor.am

Անդրադառնալով այն հարցին, թե  Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր հորդորելու դատարաններն արգելափակել, ասաց. «Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները, սա քաղաքական գործընթաց էր և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»:

Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի վեթթինգի մասին և որ դատավորներն են ենթարկվելու վեթթինգի, նախարարը նշեց. «Այն, որ դատական համակարգում և դատական իշխանությունում կուտակվել են խնդիրներ՝ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և որ անհրաժեշտ է դրանց շուտափույթ լուծում տալ, նույնպես որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Վեթթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում, այս պահին Ալբանիայում այն կիրառվում է և այն կիրառվում է Եվրոպական միության, եվրոպական կառույցների հորդորով և այդ իրավունքը գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից և դրական գնահատականի է արժանացել: Բնականաբար, աշխարհում կուտակված վեթթինգի փորձ կա»:

Զեյնալյանը նշեց, թե որ դատավորների նկատմամբ է իրականացվելու վեթթինգը: 

«Առանց խտրականության է որոշվելու, որևէ դատավոր  չի թիրախավորվելու և այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: Այն չի թիրախավորելու որևէ դատավորի և չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»,-ասաց Զեյնալյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА