o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՄԱՐ ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ ԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԱԼԻՔՈՎ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ ՔԱՐՈԶԵՆ

21.05.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՄԱՐ ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ ԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԱԼԻՔՈՎ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ ՔԱՐՈԶԵՆ

Մինչ մեկ տարուց ավելի իշխանափոխությունից հետո Հայաստանում առաջնորդվում ենք մերժողական քաղաքականությամբ, Եվրոպան այս ընթացքում արդեն երկու անգամ հասցրեց մերժել հայաստանյան պատվիրակներին` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Արդյունքում, արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի մասնակիցը եվրոպայի ճաշակով չէ ու, բավարար միավորներ չտալով մեր պատվիրակներին, չի հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչն ու, եզրափակչում հայտնվելն այդպես էլ անկատար երազանք է մնում:

Հռչակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը առաջին անգամ մենահամերգ կունենա Հայաստանում

Թեպետ, Հայաստանում դեռ կան միամիտներ, որ շարունակում են երեւակայել, թե հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Հայաստանի վարկանիշը բարձրացել է մի քանի անգամ, ու ողջ աշխարհը հիացած է հայերով: Այ, հենց այդ հիացած «վարկանիշն» արտացոլվեց մերժողականությամբ: Իսկ նոր իշխանության եկած եվրոպամետ ղեկավարները ինչո՞ւ չեն իրենց հեղափոխական «վարկանիշն» ու «կապերը» ծառայեցնում այս հարթակում փայլելու համար, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ մշակութային ոլորտը համակարգող պատասխանատուները, բառի բուն իմաստով, առիթը բաց չեն թողնում գլուխ գովելու, որ հիմա, հիմա Հայաստանը պիտի միջազգային հարթակներում փայլի: Ինչեւէ, այդ մասին հետո կանդրադառնանք, բայց փաստենք, որ հետհեղափոխական Հայաստանում միջազգային հարթակում Հայաստանը նախորդ տարիների նման չի ներկայանում գեթ մեկ ազգային էլեմենտով ու եթե անգամ չհայտարարվի, թե որ երկրի ներկայացուցիչն է ելույթ ունենում, այդպես էլ ոչ ոք չի գուշակի ելույթ ունեցողը Չինաստանի, Հունգարիայի, Վրաստանի, թե առավելեւս Ադրբեջանի ներկայացուցիչն է: Ընդհանրապես, ինչու չենք մերժում ամենաքաղաքականցված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը վնասում է մեր պետությանը, թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական եւ թե՛ ազգային արժեքների հարցում: Ստացվում է, որ հերթական անգամ, որպես պատերազմող երկիր, մեր հարկերից գոյացած սուղ բյուջեից կլորիկ գումար ենք վճարում Եվրոպական հեռարձակողների միությանը, որ մեր երկրի պետական ալիքով ցուցադրվի թե ինչպես է որեւէ երկրի տրանսվիստիտ պատվիրակը ելույթ ունենում, կամ էլ` թե ինչպես են դահլիճում նույն սեռի տղամարդիկ համբուրվում մրցույթի ելույթների ժամանակ...

Հաղթանակ Շահումյանը Հայաստանում անհատական որևէ ցուցահանդես այլևս չի անելու

Կարճ ասած, այնքան չհրաժարվեցինք այս այլասերված մրցույթից, մինչեւ հենց «Եվրատեսիլը» մերժեց Հայաստանին: Իսկ ի՞նչ պատահեց հզոր Սփյուռքի հետ, որոնք մեկ տարի առաջ ակտիվորեն բողոքի ցույցեր էին անում հայաստանյան դեսպանատների առաջ ու հեռվից պահանջում, որ Հայաստանում ամեն ինչ իրենց ուզածով լինի, բայց այսօր ձեռքները լվացել, քաշվել են մի կողմ, գուցե միակ կապող օղակ հանդիսացող նախարարությունը լուծարելուց հետո սփյուռքն այս ընթացքում հասկացավ, որ ջրի հատակն անցնելու ժամանակն է...

Հայաստանի պատմության թանգարանը 100 տարեկան է

Ինչեւէ, փաստենք, որ «Եվրատեսիլի» հայաստանյան պատմության մեջ, վերջին երկու տարին չհաշված, Հայաստանի մասնակցին միայն մեկ անգամ չի հաջողվել հաղթահարել կիսաեզրափակիչը, մնացած 9 տարիներին հասցրել է 2 անգամ հայտնվել 4-րդ հորիզոնականում, 2 անգամ` 7-րդ եւ նույնքան էլ` 8-րդ հորիզոնականում:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2006»

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցության հայտը պաշտոնապես հաստատեց եւ առաջին անգամ մասնակցեց 2006 թվականին: Մեր երկիրն այդ մրցույթում ներկայացնելու առաքելությունը վստահվեց երգիչ ԱՆԴՐԵԻՆ` «Without Your Love» «Առանց քո սիրո» երգով: Այդ տարի Անդրեն 129 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

ՀԱՅՏՆԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»

Ֆինլանդիայում կայացած «Եվրատեսիլ-2007»-ին Հայաստանը ներկայացրեց 2006 թվականից ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր ՀԱՅԿՈՆ` «Anytime You Need» երգով, որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Այդ տարի 138 միավորով Հայաստանը կրկին զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»

2008 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը «Քելե-քելե» երգով ներկայացրեց երգչուհի ՍԻՐՈՒՇՈՆ: 53-րդ մրցույթը հյուրընկալվեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Սիրուշոյի շնորհիվ Հայաստանի եվրատեսիլյան պատմության մեջ առաջին անգամ 8 անգամ, արժանանալով առավելագույն 12 միավորների` 199 միավորով Հայաստանը գրավեց 4-րդ հորիզոնականը:

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել». Արա Գևորգյանը կնշի ստեղծագործական ուղու 40 տարին

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»

Հայաստանը 2009 թվականին «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթում ներկայացրին ԻՆԳԱ եւ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆ քույրերը` «Նոր պար», կամ ինչպես առավել տարածված է «Ջանջան» երգով: 92 միավորով քույրերը զբաղեցրին 10-րդ հորիզոնականը:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2010»

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում 5-րդ անգամ ներկայացավ 2010 թվականին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Այդ տարի հայաստանյան պատվիրակը դարձավ ԵՎԱ ՌԻՎԱՍԸ (Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը)` «Apricot Stone» «Ծիրանի կորիզ» երգով: 141 միավորով Հայաստանը զաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

«Աստված ջան, շնորհակալ եմ քեզ». ե​​​​րգիչ Աղվան Պապոյանը հայր է դարձել

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2011»

Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացրեց երգչուհի ԷՄՄԻՆ` «Boom Boom» երգով: Սակայն հայաստանյան «Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ երգչուհին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը` այդպիսով հնարավորություն չստանալով ներկայանալ եզրափակիչ փուլում:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012»

Քանի որ նախորդ տարի մրցույցը հաղթել էր Ադերբեջանը, իսկ մրցույթի կանոնների համաձայն` հաջորդ տարի կայանում է հաղթող երկրում: Հայաստանը նախ համաձայնեց, ապա հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին»` անվտանգության նկատառումներից ելնելով, եւ այդ մասին ուշ տեղեկացնելու համար ստիպված եղանք կլորիկ գումար վճարել մրցույթի կազմակերպիչներին:

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2013»

Մեկ տարվա դադարից հետո` 2013 թվականին, Շվեդիայի Մալմո քաղաքում անցկացվող մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Դորիանս» ռոք խումբը` մենակատար ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԻ գլխավորությամբ: «Lonely Planet» երգով խումբը 41 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2014»

2014-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Հայաստանը կրկին հայտնվեց լավագույն տասնյակում` երգիչ, հումորիստ եւ շոումեն ԱՐԱՄ MP3-ի շնորհիվ: Արամի կատարմամբ «Not Alone» երգի ժամանակ բեմի հարթակին արտացոլվեց արեւախաչի պատկերը, եւ 174 միավորով Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2015»

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանը ներկայացրեց Genealogy խումբը` «Face the Shadow» երգով: Նախ` սկզբում երգը կոչվում էր «Don't Deny» «Մի՛ ժխտիր», սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը, քաղաքական ենթատեքստ տեսնելով այդ վերնագրի մեջ, պարտադրեց Հայաստանին փոխել երգի անունը: Արդյունքում, երգի անվանումը փոխվեց «Face the Shadow»: Genealogy խումբը բաղկացած էր 6 անդամից, որոնք ունեն հայկական ծագում: Խմբի 5 անդամները տարբեր աշխարհամասերից էին` Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա, իսկ 6-րդ անդամը ընտրվեց Հայաստանից` Ինգա Արշակյանը: Խմբի ձեւավորման նպատակն էր մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Սակայն, քաղաքական ենթատեքստը կռահելով, Եվրոպան արեց իր սեւ գործը` Genealogy խումբը 34 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2016»

Մայրաքաղաք Ստոկհոլմում «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանն ունեցավ թերեւս ամենահաջողված ու համարձակ ելույթը` ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ շնորհիվ: «Love Wave» «Սիրո ալիք» երգով երգչուհուն հաջողվեց սիրո ցունամի անել եվրահանդիսատեսի առաջ: 249 միավորով Հայաստանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ- 2017»

Հայաստանը ներկայացրեց ԱՐԾՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` «Fly With Me» երգով եւ 79 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:

Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ- 2018»

Այդ տարի Հայաստանը ներկայացրեց երգիչ եւ երգահան ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ` իր հեղինակային «Քամի» երգով: 79 միավոր վաստակելով` Սեւակը չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը, արդյունքում Հայաստանը հնարավորություն չստացավ մասնակցելու եզրափակչին:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ- 2019»

Այս տարի Թել Ավիվում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը կրկին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ ՍՐԲՈՒԿԸ իր «Walking Out» երգով վաստակեց 49 միավոր:

Ֆրանսիացի երեխաները, ի պատիվ Հայաստանի ու Ազնավուրի, նոր ձեւով են կատարել Pour toi Arménie երգը (տեսանյութ)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА