o C     05. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ (30.04.2019)

21.05.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ (30.04.2019)

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 30-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

Խորհրդի նիստը սկսվեց ապրիլի 30-ի դրությամբ` իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային եւ դրամավարկային հատվածների զարգացումները: Արձանագրվեց, որ 2019թ.-ի մարտին գրանցվել է 0.1% գնաճ, որը, ի տարբերություն նախորդ ամիսների, այս ամիս հիմնականում պայմանավորվել է «Ոչ պարենային ապրանքներ» ապրանքախմբի գների փոփոխությամբ: Մասնավորապես, ամսվա ընթացքում աճել են «Հագուստ եւ կոշիկ» եւ «Վառելիք» ապրանքախմբերի գները` համապատասխանաբար 2.1% եւ 0.2% (ընդհանուր նպաստումը ամսվա գնաճին` 0.1 տոկոսային կետ): Մարտին դիտվել է նաեւ «Միրգ» եւ «Հացաբուլկեղեն եւ ձավարեղեն» ապրանքախմբերի գների աճ` համապատասխանաբար 1.3% եւ 1.0%, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.13 տոկոսային կետ, այն դեպքում, երբ «Սննդամթերք» ապրանքախմբի մնացած ապրանքների գների նվազումն ամբողջությամբ չեզոքացրել է այդ ազդեցությունը գնաճի վրա եւ դեռ զսպել այն 0.04 տոկոսային կետով: Մարտին 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ` կազմելով 1.9%, քանի որ նախորդ տարվա մարտին եւս արձանագրվել էր 0.1% գնաճ: Կայուն վարքագիծ է ցուցաբերել նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը` պահպանվելով նախորդ ամսվա 1.3% մակարդակում: Խորհուրդն անդրադարձավ ձեւավորված տնտեսական միջավայրին եւ փաստեց, որ, ինչպես եւ սպասվում էր, 2019թ.-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը բավականին բարձր է եղել` 6.5%, որն հիմնականում պայմանավորվել է ծառայությունների եւ շինարարության ոլորտների աճերով: Ներքին պահանջարկի վրա գերակշռող է մնում մասնավոր սպառման բարձր աճի ազդեցությունը, ինչն ուղեկցվել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությամբ: Այդուհանդերձ գնահատվում է, որ այն տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի` պետբյուջեի ծախսերի ավելացման հաշվին, եւ տարվա արդյունքներով հարկաբյուջետային ազդակը ներքին պահանջարկի վրա կլինի չեզոք: Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն պահպանվել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը եւ ցածր համաշխարհային պահանջարկը: Միեւնույն ժամանակ, հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը մնում է թույլ: Այս իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը հայտարարում են, որ առաջիկայում կապահովեն սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ: Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները եւ արձանագրվեց, որ մարտ-ապրիլ ժամանակահատվածում ֆինանսական շուկայի տոկոսադրույքները հիմնականում ձեւավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ` պահպանելով որոշակի կայունություն: Իրավիճակային հաշվետվության եւ արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեց երկու տարբերակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու եւ իջեցնելու: Ստեղծված իրավիճակում, կրկին նախապատվություն տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` հաշվի առնելով նաեւ արտաքին եւ ՀՀ տնտեսություններից առաջիկայում էական գնաճային ազդեցությունների բացակայությունը (համաշխարհային եւ ներքին թույլ պահանջարկի պահպանմամբ պայմանավորված): Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմաններն անհրաժեշտ երկար ժամանակահատվածում` միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում` հետագայում կայունանալով դրա շուրջ: Խորհուրդը քննարկեց նաեւ առկա գնաճային ռիսկերը, որոնք հիմնականում նվազման ուղղությամբ են` կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի եւ ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ: Նշված ռիսկերի դրսեւորման պարագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք` միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը եւ առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը

Տոկոսադրույքի որոշում

ԿՈԴ 050.0059 Ա. 30.04.19

30 ապրիլի 2019 թվականի թիվ 59 Ա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА