ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԶՐԿԵՑԻՆ ՏԱՆԸ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԴՊՐՈՑԻՑ

21.05.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԶՐԿԵՑԻՆ ՏԱՆԸ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԴՊՐՈՑԻՑ

Առաջին անգամ գործարկված օնլայն գրանցման համակարգով առաջին դասարանցիների հայտարարագրումը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել ծնողների շրջանում: Դժգոհող ծնողների հոսքը դեպի Կրթության եւ գիտության նախարարություն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն չի դադարում: Մի մասը դժգոհում է համակարգում տեղ գտած մի շարք խնդիրների վերաբերյալ, մի մասն էլ նշում է, որ երեխաներին իրենց բնակության վայրին մոտ դպրոցում գրանցելը դարձել է պրակտիկապես անհնար:

Բազում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս աղջիկներին սիրով եւ ջերմությամբ պարուրած Տիգրանուհի Կարապետյանի համար յուրահատուկ օր էր

Հատկապես մտահոգիչ է մոտ դպրոցից զրկվելու խնդիրը: Այսինքն, ծնողների մի զգալի մասը ստիպված է լինելու՝ վաղ առավոտյան երեխային չգիտես ինչ հեռավորության վրա գտնվող դպրոց հասցնել, հավելյալ տրանսպորտային ծախսեր անել, կեսօրին շտապել հակառակ ուղղությամբ: Իսկ եթե ծնողն աշխատում է, չի կարող օրը երկու անգամ դպրոց-տուն-աշխատավայր ուղին անցնել, ի՞նչ է անելու: Այնինչ, տան մոտակա դպրոց երեխան կարող էր ինքնուրույն էլ գնալ-գալ: Ուրեմն, ո՞րն է այս համակարգի ներդրման առավելությունը եւ նպատակը, որ այդքան հավելյալ խնդիրներ են բարդում մարդկանց ուսերին, փորձեցինք հետաքրքրվել Կրթության եւ գիտության նախարարության` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

Սպենդիարյանի անվան դպրոցում տեղի կունենա «OST» նախագծի նոր համերգը

- Համակարգը որեւէ նոր խոչընդոտ չի ստեղծել, փոխարենը հնարավորություններ է տվել: Գոյություն ունեն դպրոցներ, որտեղ մարդիկ նույնիսկ ժամանակին չեն էլ երազել, որ իրենց երեխային կարող են տանել, որովհետեւ իմացել են, որ եթե գնայիր այդ դպրոց թեկուզ փետրվարին, քեզ կասեին` մինչեւ երեք տարի հետո մեր բոլոր տեղերը զբաղված են: Եվ հիմա շանս է առաջացել՝ էդ դպրոցում հայտագրվելու, եւ մարդիկ հայտագրվել են: Առհասարակ, առաջին դասարանցիների հայտարարագրման համակարգի ներդրման համար առաջին նպատակը այն է, որպեսզի մենք դպրոց ընդունվելու գործընթացից դուրս հանենք կոռուպցիոն մեխանիզմները: Երկրորդ նպատակը՝ ծնողներին թույլ չտանք` տարիքային կարգի խախտմամբ երեխաներին դպրոց ուղարկել: Եվ երրորդ, որպեսզի ծնողների համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ դպրոցներ ընդունվելու գործընթացը կազմակերպելու համար:

Յուրաքանչյուր մտածող մարդ անելիք ունի. Արտակ Զաքարյան

- Բայց փոխարենը, փաստորեն նոր խոչընդոտներ են ստեղծվել: Օրինակ` ծնողները դժգոհում են, որ դիցուք ապրում են Սեբաստիա համայնքում, բայց համակարգը նրանց երեխային գրանցում է, ասենք, Դավիթաշեն համայնքում գործող դպրոցում:

- Նման բան գոյություն չունի, համակարգը ինքը որեւիցե դեպքում երեխաների բաշխում չի անում: Ըստ երեւույթին, խոսքը գնում է նրա մասին, որ իրենք ապրում են Մալաթիա համայնքում եւ չեն հասցրել երեխային հայտարարագրել իրենց դպրոցում, եւ ստիպված նրանց երեխային գրանցել են մեկ այլ դպրոցում: Բայց համակարգը ինքը ավտոմատացված կարգով երբեւիցե որեւէ երեխայի այլ դպրոց չի տեղափոխում, ծնողն է ընտրում երեխայի դպրոցը: Բնականաբար, գոյություն ունեն լիցենզիոն տեղեր, լիցենզիոն սահմանափակումներ: Բոլոր դպրոցներում կան համապատասխան դասարանների քանակ, որով համապատասխան դպրոցին տրամադրվել են լիցենզիոն տեղեր: Եվ եթե լիցենզիոն տեղերը սպառվում են, հնարավոր է, որ, այո, այլեւս տվյալ դպրոց ընդունվելու տեղ չի լինում: Տեսեք, ծնողները մեծամասամբ դժգոհում են նաեւ նրանից, որ նախորդ տարիներին տվյալ դպրոցում ընդունել են շատ ավելի մեծ թվով երեխաների, քան այս տարի: Այն դեպքում, երբ լիցենզիոն տեղերի քանակը մշտապես նույնն է եղել: Ուղղակի տնօրենները կարգի խախտմամբ են ընդունել երեխաներին դպրոց, այսինքն, իրականում շենքային պայմանները չեն բավարարել, բայց իրենք ընդունել են երեխաներին: Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախարարությունը այն ժամանակ քայլեր չի ձեռնարկել: Եթե նախարարությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնար եւ տեսներ, որ, ասենք, դպրոցում, պետք է ընդունված լիներ 100 երեխա, բայց ընդունված է 110 երեխա, եւ որոշեր այդ երեխաներին տեղափոխել դպրոցից, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խնդիրներ կառաջանար:

Մարտական հրաձգությամբ զորավարժություն

- Պարոն Պողոսյան, ենթադրենք, որ ծնողի նախընտրած դպրոցում տեղ չկա, բայց կարելի է երեխային տեղավորել շրջակայքում գտնվող մեկ այլ դպրոց, չէ՞, ոչ թե մեկ այլ թաղամասի դպրոց:

- Միանշանակ այդպես է արվում, քարտեզի վրա ծնողը տեսնում է, թե մոտակա դպրոցները որտեղ են, եւ որտեղ ազատ տեղեր կան: Ծնողի նախընտրության որեւէ սահմանափակում չկա: Ասեմ, որ ընդամենը հինգ օրվա ընթացքում արդեն 10 830 քաղաքացի իրենց երեխաներին հայտագրել են տարբեր դպրոցներ:

Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ դպրոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսպիսով, ինչպես միշտ, «ունքը շտկելու փոխարեն, աչքն են հանել»: Այո, լավ է, որ փորձում են նաեւ դպրոցական կոռուպցիայի դեմ պայքարել եւ շատ ավելի լավ կանեին, որ նախ իրականում շեշտը դնեին դրամահավաքությունների, դասագրքերի եւ նման այլ հարցերի վրա: Չնայած, դպրոց ընդունվելու խնդիրն էլ պակաս կարեւոր չէ: Ու ի՞նչ է ստացվում. ենթադրենք կոնկրետ տարածքում կա 2 դպրոց՝ յուրաքանչյուրը 100 աշակերտի հնարավորությամբ: Բայց նաեւ կա 220 առաջին դասարանցի: Այո, առաջ աշխատում էին բոլորին ընդունել՝ երեխաներին ու ծնողներին ավելորդ վազքից ազատելու համար: Հիմա՝ ոչ, եւ տնօրեններն էլ հրաժարվում են նման քայլից, թե չէ կդառնան կոռուպցիոներներ: Եվ ի՞նչ անեն դուրս մնացած այն մյուս 20 աշակերտներն ու ծնողները. մեկ ելք է մնում՝ գնալ մի քանի կիլոմետր հեռավորությամբ դպրոց, եթե այնտեղ էլ տեղ չեղավ, էլի մի քանի կիլոմետր, ու այդպիսով հասնում ես քաղաքի մյուս ծայրը: Այնինչ, պետք էր 100 աշակերտի հնարավորության դպրոցի համար լրացուցիչ աշակերտների հնարավորություն ստեղծել, մի փոքր եղածը բարելավել, թեկուզեւ քիչ պահանջարկ ունեցող դպրոցների հաշվին: Մինչդեռ վերցրել ու մեխանիկական բաժանում են կատարել, իրենց գլխացավանքից ազատելով, ինչը հազարավոր ծնողների համար է հավելյալ լուրջ խնդիր դարձել:

Թոշակ նշանակելիս՝ զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА