o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱԼԱԾԱՆՔ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

21.05.2019 21:20 ԻՐԱՎՈՒՆՔ
«ՍԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱԼԱԾԱՆՔ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Ի՞նչ հետեւանքներով են հղի դատական իշխանության նկատմամբ գործադրվող պետական մակարդակով այս ճնշումները, ի՞նչ սպասել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց: Այս հարցերի շուրջ մեկնաբանություններ տվեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ:

Քոչարյանի ու մյուսների քրեական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Դեպարտամենտի ղեկավար

- Հնարավոր բոլոր տարբերակներից ամենակոշտ ճնշումն է դատական համակարգի նկատմամբ: Ընդ որում, շատ ակնհայտ է, որ դատարանների նկատմամբ նման բիրտ պահվածքը պայմանավորված է նրանով, որ դատարանը համարձակվել է վարչապետի ցանկություններին, իղձերին հակառակ, ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` պարզ երեւում է, որ դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշում է իրականացվում: Ես Ձեզ հավաստիացնում եմ` չկա որեւէ մի պետություն, որտեղ նման ճնշում գործադրվի դատական իշխանությունների նկատմամբ: Սա համաշխարհային մակարդակով նախադեպը չունեցող հալածանք է դատական իշխանությունների նկատմամբ: Ընդ որում, այդ հալածանքները մեկնարկվել են այն ուժի կողմից, ով, որպես իր առաջնահերթություններից մեկը, միշտ հայտարարում էր դատարանների անկախության ապահովման մասին: Անկեղծ ասած, անցած տարվա այդ հայտնի իրադարձություններից հետո ես երբեւէ որեւէ կասկած չունեի, որ մեր գործադիր եւ օրենսդիր իշխանություններն ամեն ինչ անում են, որ դատական համակարգը դարձնեն իրենց հլու հնազանդ ծառան` խամաճիկի կարգավիճակով: Եվ այն ժամանակ, պարոն Քոչարյանի կալանավորման հետ կապված, ՄԻԵԴ ներկայացվող գանգատներից մեկում ես նշել էի, որ դատավորները շատ լուրջ պատճառ ունեն մտահոգվելու, որ եթե պարոն Փաշինյանին դուր չգա պարոն Քոչարյանի նկատմամբ կայացված իրենց որոշումը, ապա պարոն Փաշինյանը դատական համակարգի վրա կարող է կիրառել այն նույն մեթոդները, որը կիրառեց ժամանակին Ազգային ժողովի դեմ` շենքը պաշարելը, մարդկանց փաստացի ազատ տեղաշարժի իրավունքից զրկելը, շանտաժները եւ այլն: Ի դեպ, դա ես գրել էի 2018 թվականի դեկտեմբերին, եւ երեկ բառացի իրականացավ դա: Ընդ որում, հենց որ դա իրականացավ, ես անհապաղ ֆաքսով դիմցի Եվրոպական դատարան, որին կցել եմ բոլոր կոչերի եւ տեսանյութերի հղումները: Իսկ արդեն առավոտյան նույնն ուղարկել եմ սովորական փոստային առաքման միջոցով: Այսինքն, մենք ցույց տվեցինք Եվրոպական դատարանին, որ դեռեւս մեկ տարի առաջվա մեր ամենահոռետեսական կանխատեսումները ճշգրտորեն իրականացան հենց այն նույն պահին, երբ դատավորներից մեկը համարձակվեց՝ երկրորդ նախագահին ազատ արձակել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պարզաբանում է

- Լավ, պարոն Ալումյան, ուր է գնալու իրավիճակն այսպես:

- Խնդիրը շատ-շատ խորն է, մենք պետք է հրաժեշտ տանք մոտ ապագայում անկախ դատական համակարգ ունենալու բոլոր երազանքներին: Նախորդ իշխանությունների ժամանակ էլ ես դատարանների անկախության հարցը մշտապես բարձրացրել եմ, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, դա ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել: Իսկապես, սրանից մեկ տարի, մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ կարող է հանկարծ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները մարդկանց հանեն, գցեն դատարանների շենքերի դռներն ու հրահանգեն, որպեսզի չթողնեն, որ դատավորը ներս մտնի, թե իբր նրանք վատն են: Դատական համակարգի նկատմամբ ճնշումն էլ ո՞նց է լինում: Պատկերացնո՞ւմ եք, որ սրանից հետո դատավորներից մեկը քաղաքական տեսանկյունից զգայուն որեւեւէ գործով համարձակվի իր սեփական կարծիքն արտահայտել՝ դատական ակտի միջոցով: Ընդամենը պետք է փորձի կանխատեսել, թե ո՞ր ելքն է առավել հաճելի լինելու գործող իշխանությանը, փորձելու է տարբեր խողովակներով ճշտել, թե, օրինակ՝ «Ինչպե՞ս կկամենաք, մեծարգո վարչապետ, այս ինչ մարդուն տաս տարի՞ տամ, քսա՞ն, թե՞ առհասարակ չդատեմ»: Ա՛յ, այստեղ ենք հասել:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա իրականացրեցին ՄԻՊ և ԲԴԽ գրասենյակների մոտ

- Պարոն Ալումյան, անդրադառնանք նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին: Դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

- Դատախազությունը իրավունք չունի բողոքարկելու դատարանի որոշումը: Եթե խափանման միջոցի պայմանի որեւէ խախտում տեղի ունենա, ապա դատախազությունը ոչ թե կարող է բողոքարկել, այլ կարող է դիմել նույն դատարանին` պահանջով, որպեսզի նորից քննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը:

Աշխատանքից ազատված բեմադրիչը կվերադառնա Սունդուկյանի թատրոն. դատարանը բավարարել է հայցը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА