ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան կողմի պատճառով չի կայանա ռուս-հայկական երիտասարդական միջկառավարական ֆորումը

21.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայաստանյան կողմի պատճառով չի կայանա ռուս-հայկական երիտասարդական միջկառավարական ֆորումը

Ամենամյա ռուս-հայկական երիտասարդական միջկառավարական ֆորումն այս տարի չի կայանա: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ:

«Իսկ ինչ-որ մեկը Ն. Փաշինյանին հարցրել է՝  ինչո՞ւ էր ՌԴ-ում հանդիպում ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ»

«Մեծ ցավով եւ ափսոսանքով տեղեկացնում եմ, որ այս տարի 5-րդ ռուս-հայկական երիտասարդական միջկառավարական ֆորումը չի կայանա, քանի որ հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարությունը, ի պատասխան ռուսաստանյան կողմի նամակների, դեռեւս լռում է»,- ասաց Մ. Հովսեփյանը:

Քաղաքագետն ընդգծում է, որ տարիներ շարունակ, լինելով ռուս-հայկական երիտասարդական միջկառավարական ֆորումի ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, անձնապես իր համար շատ դժվար է համակերպվել այս մտքի հետ, քանի որ երկար տարիներ պայքարել է մինչեւ որ գաղափարը կյանքի կկոչվեր, իսկ հետո նաեւ պայքարել է, որպեսզի նախագիծը հարատեւի. «Գուցե ոմանց համար սա հերթական նախագիծն է, բայց շատերի համար այն կարեւոր իրադարձություն է, որին սպասում են ամբողջ տարին»:

«Մուրսիի ճակատագիրը կարող է օրինակ ծառայել այսօրվա հեղափոխական շատ գործիչների համար»

Պարզվում է` 2015  թվականից ամեն տարի տեղի է ունեցել ռուս-հայկական երիտասարդական միջկառավարական ֆորումը, ընդ որում՝ մի տարի Երեւանում, մյուս տարի` Մոսկվայում սկզբունքով: Առաջին ֆորումը կայացել է հենց Երեւանում եւ այս տարի եւս Երեւանի հերթն էր: Այսինքն` ընդունող կողմը պետք է լիներ Հայաստանը: Սակայն, Ռուսաստանից երեք անգամ նամակ են գրել ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարությանն ու որեւէ արձագանքի չեն արժանացել: Ռուսական կողմը զարմացած է, նրանք նույնիսկ նշում են, թե ավելի ընկալելի է Ուկրաինայի դիրքորոշումը, երբ նրանք մերժում են նման երկկողմ ձեւաչափերով ծրագրերը, քան թե Հայաստանի լռությունը: Ուստի՝ Ռուսաստանն արդեն իր պետական ծրագրից հանել է ֆորումի ֆինանսավորումը: Ինչպես նշում է Մ. Հովսեփյանը, անգամ եթե հիմա էլ Հայաստանը հայտարարի, որ պատրաստ է նոյեմբերին ընդունել ֆորումը Երեւանում, հնարավոր է արդեն ուշ լինի: Եզրափակելով խոսքը՝ Մ. Հովսեփյանը նաեւ հավելեց. «Հաշվի առնելով՝ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը` ցանկանում եմ հիշեցնել, որ ես ոչ մեկի համար չեմ աշխատում, հետեւաբար ոչ մեկի դեմ՝ նույնպես, բայց միշտ պատրաստ եմ սիրով աշխատել ցանկացած քաղաքական դեմքի հետ՝ ի փառս ռուս-հայկական հարաբերությունների»:

ՀՀ սահմանադրության հերթական խախտո՞ւմ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА