ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԵՄ ԵՄ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ»

21.05.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԴԵՄ ԵՄ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ»

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ` մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվել է խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Թե ի՞նչ կարելի է սպասել անցումային արդարադատություն ասվածից, եւ արդյոք դրա նպատակն իշխանության համար ավելի կառավարելի դատական համակարգ ունենալն է, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք ԱԺ հինգերորդ գումարման մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Այլընտրանքային նախաձեռնությունների խմբի անդամ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տեսակետը:

ՊԱՏՄԱԲԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ±Ր, ՈՐ ԽՈՐԵՆԱՑՈՒՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՐԲԱԴԱՍԵԼ Է

 

- Անցումային արդարադատությունը դատական համակարգի հետ որեւիցե կապ չի կարող ունենալ, որովհետեւ այն չի կարող ենթադրել մեր դատական համակարգից վերադաս կամ զուգահեռ դատական ատյան: Անցումային արդարադատությունը սովորաբար համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար ինչ-որ խմբերի, եթե խմբային խախտված իրավունքներ են եղել, նրանց իրավունքները վերականգնելու համար միջոցներ պետք է լինեն: Բայց ինքս միշտ դեմ եմ արտահայտվել անցումային արդարադատությանը, որովհետեւ այն ենթադրում է որոշակի կառուցվածքներ, որոշակի մասնագետների վերապատրաստում, քանի որ չունենք այդպիսի մասնագետներ, եւ սուբյեկտիվիզմն այս պարագայում շատ վտանգավոր է լինելու: Եվ չունենալով այդ միջոցները` այդուհանդերձ, դրանք ուղղելու ենք այն համակարգի վրա, որը չունենք եւ նոր ենք ստեղծելու: Ընդ որում` այն պարագայում, երբ կարելի է այդ միջոցներն ուղղել դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ: Դրա փոխարեն, եկեք ստանանք անկախ դատական համակարգեկեք մի օր որոշենք, որ չենք խառնվելու դատական համակարգի որոշումներին եւ ցանկացած որոշմանը վերաբերելու ենք` որպես անկախ իշխանության կայացրած որոշման: Այս պարագայում վստահությունը դատական համակարգի նկատմամբ կմեծանա, եւ այն հարցերը, որոնք լուծվելու էին անցումային արդարադատության միջոցով, միգուցե հնարավոր կլինի լուծել դատական համակարգի միջոցով: Ինչպես արդեն նշեցի, անցումային արդարադատությունը ենթադրում է որոշակի խմբային հարցերի լուծում, իսկ եթե այդ խմբային հարցերը ենթադրում են նաեւ որոշակի փոխհատուցում, այդ դեպքում` ո՞ւմ հաշվին է իրականացվելու փոխհատուցումը, հարկատուների՞ հաշվին...

​​​​​​​«Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք…» . Թեհմինա Վարդանյան

Ինչքան խոսել եմ հասարակության տարբեր անդամների հետ, ամեն մեկը անցումային արդարադատությունը կապում է իր հոգսերի, իր խնդիրների հետ, արդյոք այն բավարարելու է այդ բոլոր շերտերի, խավերի սպասելիքները: Եթե` ոչ, ապա այն լրացուցիչ լարվածություն է առաջացնելու հասարակության մեջ: Առանց այդ էլ մենք այսօր ունենք հասարակության մեջ լուրջ խնդիր, որովհետեւ հասարակության տարբեր շերտեր բեւեռացել են, եւ հասարակությունում լարվածության մթնոլորտն առկա է` հեղափոխականներ-հակահեղափոխականներ, սեւեր-սպիտակներ, հարուստներ- աղքատներ եւ այլ շերտերի են բաժանվել եւ խիստ անհանդուրժողական շերտերի, որի ապացույցը տեսնում ենք տարբեր սոցիալական ցանցերում վիրավորանքների, հայհոյելու, վառելու, մորթելու պահանջների տեսքով: Այս դեպքում լրացուցիչ լարվածության ենթարկել հասարակությանը, կարծում եմ` որեւէ մեկի շահերից չի բխում եւ չի բխում նաեւ իշխանությունների շահերից:

«Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք». Անի Խաչատրյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/G6EPv

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА