ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին զգուշացրել է ցածր հարստացված ուրանի արտադրության աճի մասին

21.05.2019 11:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին զգուշացրել է ցածր հարստացված ուրանի արտադրության աճի մասին

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) զգուշացրել է ցածր հարստացված ուրանի արտադրության աճի մասին, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին, փոխանցում է «ՌԻԱ»-ն:

ՊՈՒՏԻՆԸ՝ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քամալվանդին հայտարարել է, որ այդ մասին Իրանը զգուշացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ միջուկային համաձայնագրի ստանդարտ գործընթացի շրջանակում:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Իրանը մեծացնում է ցածր հարստացված ուրանի արտադրությունը 4 անգամ (3,67%):

Բացի այդ, Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դուրս գալ միջուկային համաձայնագրից կամ չեղյալ հայտարարել այն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА