ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քոչարյանի գործը զուտ իրավական չէ. այն քաղաքական գործընթաց է»

21.05.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քոչարյանի գործը զուտ իրավական չէ. այն քաղաքական գործընթաց է»

«Այս պահից սկսած չենք կարող ասել, որ դատական համակարգի ցանկացած որոշում ցանկացած գործի վերաբերյալ լինելու է օբյեկտիվ: Այս գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեցին, սա ուղղակի գերազանց փաստարկ էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին, որը միշտ ցանկանում էր ապացուցել, որ ՀՀ երկրորդ նախագահի գործը զուտ իրավական չէ, այն քաղաքական գործընթաց է»,- այս մասին մեզ հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների դռներն ու մուտքերը մի քանի ժամ փակած պահելու կոչին: Ապա մանրամասնեց. «Հարց է առաջանում, եթե այս ամենը կապ չունի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ, ինչո՞ւ 10 օր առաջ նման որոշում չկայացրին: Հիմա արդեն քաղաքացիները կասեն, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, եւ այս կոչը եղավ: Մի պահ պատկերացրեք, որ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել, նման գործողության կոչ լինելո՞ւ էր, կարող ենք ասել` ոչ...»:

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չի հայտնել

Ա. Բադալյանի կարծիքով` սա նշանակում է, որ գործադիր մարմնին դուր չի եկել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը. «Ուստի` հարց է առաջանում, այս ամենը կարելի՞ է ընկալել` որպես մեսիջ, որ այսուհետեւ դատավորները պետք է առաջնորդվեն ոչ թե Սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով, այլ ունենան քաղաքական «հոտառություն» եւ դիտարկեն, թե վարչապետն այս կամ այն գործի վերաբերյալ ինչ որոշում կարող է կայացնել»:

Տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА