o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

21.05.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

- Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունները` ՀՀ դատական համակարգը կազմաքանդելու ուղղությամբ, իշխանության բռնազավթման գործընթացի շարունակությունն է: Այն սկսվել է նախորդ տարի մայիսին: Իշխանության բռնազավթման փուլերից էր միջազգայնորեն ճանաչված 6-րդ գումարման Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի զավթումը, լուծարումը, որի փոխարեն ձեւավորվեց ապօրինի, խամաճիկային ներկայիս խառնաժողովը: Այսօր Փաշինյանը փորձում է զավթել երրորդ իշխանությունը` դատարանները, վաղը կփորձի վերացնել չորրոդ իշխանությունը` ԶԼՄ-ները, ինչի նախանշանները արդեն ի հայտ են եկել: Փաշինյանը, զգալով, որ իր ապօրինի իշխանության կործանումը մոտ է եւ գիտակցելով, որ դրանից հետո նա կրելու է դատարանաի առաջ օրենքով սահմանված պատասխանատվություն, փորձում է, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, կառչել իշխանությունից` միաժամանակ կատարելով իր օտարեկրյա պատվիրատուների ազգակործան պատվերները,- ասել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ

Այդ ամենը արդեն բերում է եւ դեռեւս կհանգեցնի երկրի համար անդառնալի հետեւանքների, վերամիավորված երկրի տարածքների եւ ինքնիշխանության կորուստի, հայոց պետականության տապալմանը:

Հետեւապես, ՍԻՄ կուսակցության անունից կոչ եմ անում.

Հայաստանի բոլոր հայրենասեր ու օրինապաշտ քաղաքացիներին չհետեւել իշխանությունը զավթած խմբակի ապօրինի կոչերին, կատարել Սահմանադրության եւ ՀՀ օրենքների պահանջները, չտրվել ազգը պառակտող իշխանական սադրանքներին:

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան

ՀՀ նախագահին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ բոլոր օրինական ընտրված եւ նշանակված պաշտոնյաներին կոչ ենք անում անշեղորեն կատարել իրենց սահմանադրական պարտականությունները:

Հասարակության բոլոր առողջ ուժերին` քաղաքական կուսկցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականների ու մասնագիտական միություններին կոչ ենք անում անհապաղ սկսել կոնսուլտացիաներ` երկիրը անդառնալի հետեւանքներից հետ պահելու եւ հայոց պետականությունը փրկելու ուղղությամբ:

Փաշինյանը ելույթ է ունենում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը. ՈՒՂԻՂ

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА