o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՀՈՂ ՏԱԼԸ` ՊԱՏԱՍԽԱՆԱԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԵԼՈՎ

21.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՍԿ Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՀՈՂ ՏԱԼԸ` ՊԱՏԱՍԽԱՆԱԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԵԼՈՎ

Փաշինյանն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե որն էր հայաստանյան դատարաններն արգելափակելու իմաստը: Ճիշտ է, երկար-բարակ ճառեց, թե ուզում է դատական իշխանությունը դարձնել արդար եւ վստահելի: Սակայն ընդգծված կերպով շրջանցեց Քոչարյանի թեման, թեեւ, «տարօրինակաբար» չմոռացավ Արցախի մասին:

ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՎՐԱ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿՐԱԿԵԼԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ ԷՐ

 

ՎԱՐԿԱԾ 1. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին էր փորձում համոզել, որ փաշինյանական այդ քայլը ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. «Պարզապես համընկել է»: Բայց, օրինակ, նույն օրը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը նույնպես «պարզապես համընկնո՞ւմ» էր: Իսկ այն, որ Քոչարյանն ազատության մեջ հայտնվեց Արցախի գործող եւ նախկին նախագահների երաշխավորությամբ, էլի՞ պետք է «համընկնում» համարել: Թե՞ «համընկնում» է Սահմանադրական դատարանի վերջին հայտնի որոշումները: Չնայած, այս բոլոր «համընկնումների» գագաթնակետը զգացվեց նաեւ Փաշինյանի երեկվա ելույթում. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը: Այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ... Այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով, դրանց տակ տեսնում եմ՝ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով, դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն եւ, որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում՝ Գերագույն գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար...»: Կարճ ասած, բոլորը դավադիր են, բացառությամբ Փաշինյանի կառավարությունիցՍակայն այստեղ նախ հասկանալ է պետք. «պետական դավաճանների» մասին Փաշինյանի ասածները ընդամենը Փաշինյանի «վերլուծելու» եւ «դրանց տակ տեսնելու» արդյո՞ւնք է, թե՞ նա կոնկրետ փաստեր ունի: Եթե երկրորդ տարբերակն է, այսինքն՝ նա դեռ դեկտեմբերից իրոք նման կոնկրետ «պետական դավաճաններ» էր տեսնում, այն էլ այնքան զորեղ, որ հնարավորություն ունեն «դավադիր պատերազմ հրահրել, անգամ որոշ տարածքներ հանձնել», ապա հարց է ծագում՝ ինչո՞վ է զբաղված պետանվտանգության համակարգն այս 5-6 ամիսներին, ինչո՞ւ այդ մարդիկ, այն էլ՝ հստակ մեղադրանքներով դեռ հունվար-փետրվարից կալանքի տակ չեն: Ինչ է, փաստե՞ր չունեն, այսինքն, այդ «պետական դավաճանները» շատ հստակ են գործում, եւ ԱԱԾ-ն օպերատիվ մասշտաբային գործունեություն է ծավալել՝ փաստեր գտնելու եւ այդ «դավաճաններին» կալանավորելու համար: Եթե այս տարբերակն է, ապա Փաշինյանի այս հայտարարությունն էլ է «առնվազն պաշտոնական դիրքին անհամապատասխանելիության նմանվող գործունեություն». ԱԱԾ-ն կաշվից դուրս է գալիս՝ «դավաճաններին» բացահայտելու ուղղությամբ, իսկ Փաշինյանը վերցնում եւ այդ գերգաղտնի նախաքննական օպերատիվ գործունեությունը հրապարակավ բացահայտում է՝ դրանով հնարավորություն տալով «դավաճաններին»՝ էլ ավելի գաղտնի եւ կազմակերպված գործել: Եվ եթե պարզվի, որ վարչապետն իրոք Ազգային անվտանգության հետ կապված նման կարեւորագույն եւ գաղտնի տեղեկատվություն է բացահայտել, դրանով թեկուզեւ ակամա նպաստելով «դավաճանների» գործունեությանը, ապա նա անմիջապես էլ պետք է հրաժարական տար` որպես պետական կարեւորագույն գաղտնիքները պահելու անընդունակ անձնավորութուն:

ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻ

 

ՎԱՐԿԱԾ 2. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉԲԱՑԱՀԱՅՏԵՑ

Սակայն անցնենք նաեւ երկրորդ սցենարին. եթե ընդունենք, որ Փաշինյանը ոչ մի գաղտնի օպերատիվ տեղեկատվություն էլ չի բացահայտել, այսինքն՝ այս ուղղությամբ չկան կոնկրետ փաստեր, ԱԱԾ-ում էլ, ըստ մեր տվյալների, չկա որեւէ գործ, եւ «պետական դավաճանների» մասին այդ մտքերն ընդամենը վարչապետի մտավարժանքներն են, ապա այլ խնդրի առաջ ենք կանգնում: Սկսենք նրանից, որ ինչքան զորեղ մարդ էլ լինի ՀՀ-ում, նա ոչ մի շանս չունի՝ «պատերազմ հրահրել, անգամ որոշ տարածքներ հանձնել»: Պատերազմ կարելի է հրահրել մեկ դեպքում՝ Արցախի գործող ղեկավարության մասնակցությամբ: Իսկ ահա հողեր հանձնելու շանսերը շատ ավելի թույլ են. դրանում պետք է ներգրավել նաեւ Պաշտպանության բանակը, ապա՝ արցախյան ողջ ինքնապաշտպանական համակարգը, այդ թվում՝ ազատամարտի նախկին հեղինակավոր ներկայացուցիչներին: Ավելին, դրանում պետք է ներգրավված լինի նաեւ ՀՀ զինված ուժերը, հաշվի առնելով, որ սահմանները պաշտպանողները հենց ՀՀ-ից զորակոչված եւ կամավորական զինծառայողներն են, այդ թվում՝ հրամանատարական կազմում: Վերջապես, պե?տք է ներգրավել նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, որոնք մեկ անգամ չէ, որ խոսել են պատերազմը բացառելու մասին, եւ եթե հանկարծ ինչ-որ մեկը նման հնարավորություն ունենա եւ առանց արտաքին «դաբրոյի» փորձ կատարի, հաստատ չի հասցնի. պարզապես գլուխը կջարդեն: Այսինքն, Փաշինյանն ուզում է համոզել, թե նման մասշտաբներով «պետական դավաճանություն» կազմակերպելու ունակ մարդի՞կ կան: Բայց նման հնարավորություններ, այսինքն՝ ողջ հայկական զինված համակարգն ու արտաքին օժանդակությունն իրենց նպատակներին ծառայեցնելու ունակ անձինք ինչո՞ւ պետք է պատերազմ սկսեն՝ մեղքը Փաշինյանի վրա գցելու համար. պարզապես զենքի ուժով իշխանությունը Նիկոլից կվերցնեն, ու վերջ: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե Փաշինյանի հայտնաբերած «պետական դավաճանության» մեջ տրամաբանություն կա, թե՝ ոչ, նա իր հայտարարությամբ անուղղակի մեղադրանքներ է հղում Արցախի ղեկավարությանը. «դավաճանությանը» նրանց ներգրավվածությունը նվազագույն պայմանն է, առանց որի որեւէ նման ծրագիր պարզապես չի կարող լինել: Իհարկե, մի կողմից՝ Փաշինյանի եւ պաշտոնական Ստեփանակերտի միջեւ դժվար չէ տարբեր հակասություններ տեսնել, որը վերջին օրերին աչքի առաջ սրվում էր ու այս հայտարարությունից հետո հաստատ էլ ավելի կխորանա: Համենայնդեպս, երբ Արցախի գործող եւ նախկին նախագահը հերիք չէ՝ երաշխիք են ներկայացնում Քոչարյանի համար, դեռ մի բան էլ դատարանում «հանդգնում» են նրա հետ գրկախառնվել, ու միանգամից, մի ամբողջ ոստիկանական օպերացիա է իրականացվում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի նկատմամբ, այն էլ՝ ավտոմեքենայում զենք փնտրելու զավեշտանման բացատրությամբ (իսկ կարո՞ղ է Բալասանյանի մեքենայում զենք չլիներ), ապա մնում է մտածել միայն հարաբերությունների սրման մասին: Իհարկե, կա նաեւ այն վարկածը, որ Արցախի նախագահների դատարան գալը համաձայնեցված էր Փաշինյանի հետ: Սակայն անգամ այդ վարկածի դեպքում, եթե դրան հաջորդում է պաշտոնական Ստեփանակերտին խորքերից ակնարկող նման մեղադրանքներ, ապա այստեղ միանգամից տեղափոխվում ենք այլ տրամաբանության հարթություն:

«Եթե բանաձև անցկացնեք, որով Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ես live կմտնեմ, կասեմ՝ ապրեք, տղերք, հալալ է»․ Արմեն Աշոտյան

 

ԲԱՔՎԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԻՆ

Իրողությունն այն է, որ Արցախին պատերազմ հրահրելու փորձերի մեջ շատ ավելի ուղղակիորեն մեղադրում է Ալիեւը, եւ Փաշինյանն էլ, կամա թե ակամա, ջուր լցրեց այդ քարոզչական ջրաղացին: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ մինչ այս հայկական կողմը մշտապես Ադրբեջանին է մեղադրել՝ պատերազմ սանձազերծելու մեջ: Իսկ ահա Փաշինյանը սանձազերծողներ է տեսնում Հայաստանում, ու հենց նույն պահին, երբ Ադրբեջանը դիմել է հերթական մասշտաբային զորավարժություններին: Ինչ է, Փաշինյանը տեղյակ չէ՞, թե ինչ քաոսային մթնոլորտ է նաեւ Արցախում, որտեղ բանը հասել է նրան, որ պատերազմական հայտնի հրամանատարները սկսել են մեկը մյուսին մեղադրել ռազմական հանցագործությունների մեջ: Ու նույն պահին, եթե նաեւ Հայաստանում է դատարանների շուրջ արհեստական քաոս ստեղծվում, ի լուր աշխարհի՝ հայտարարվում, թե Հայաստանում կան պատերազմ սանձազերծելու ունակ ուժեր, ո՞րն էր երաշխիքը, որ Բաքուն զորավարժանքների համար պատրաստի այդ ուժը միանգամից չէր վերածի հարվածային խմբավորման...

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

Ի դեպ, այդպես էլ հստակ պարզ չդարձավ, թե Ալիեւն ու Փաշինյանն այդ ի՞նչ են քննարկել վերջին հանդիպման ժամանակ Բրյուսելում: Նաեւ հստակ չդարձավ, թե բանակցությունները ե՞րբ են շարունակվելու, ինչի՞ շուրջ, Մինսկի խմբի այն հայտնի վեցկետանոց առաջարկների փաթեթին ի՞նչ ճակատագիր է սպասվում, Ալիեւը վաղուց է դրական արձագանքել, իսկ Փաշինյանը պատրա՞ստ է դրա տակ ստորագրություն դնել: Ու քանի դեռ բանակցությունները մնում են այդպես անորոշ, միշտ էլ կա թեկուզեւ մինի պատերազմի տարբերակը, որը կարող է լուծել ինչ-որ տարածքներ հանձնել-չհանձնելու հարցը՝ Փաշինյանին ազատելով այդ հարցով որոշում կայացնելու գլխացավանքից: Ասենք, եթե իրոք լինեին այնպիսի «դավաճաններ», ովքեր կարողանային «դավադիր պատերազմ հրահրել, որոշ տարածքներ հանձնել», ապա նրանք եւս կնպաստեին, որ Փաշինյանն արագորեն կողմնորոշվեր ՄԽ-ի վեց կետերի օգտին. մեղավոր կդառնային «դավաճանները», ու ոչ թե նա: Սակայն քանի դեռ նման դավաճաններ հստակ չեն մատնանշվել, ապա հողեր տալու դեպքում պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա էլ մնալու է: Նաեւ չմոռանանք, որ արեւմտյան որոշ օղակներ շատ կցանկանային իրականացված տեսնել «հողեր՝ խաղաղության դիմաց» գաղափարը, եւ դեռ հասկանալու հարց է, թե Փաշինյանի այս հայտարարությունը նաեւ այդ օղակներին հղված մեսիջ չէ՞:

Ներքին ցնցումները հասել են մեր պաշտպանության ամենաառաջնային օղակին` Արցախին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА