o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», ինչն ամենավտանգավորն է» (Տեսանյութ)

21.05.2019 02:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», ինչն ամենավտանգավորն է» (Տեսանյութ)

Օրերս տեղի ունեցավ Ռեֆորմիստների համակիրների համաժողովը, որի ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ փաստաբան ԳԱՅԱՆԵ ՂՈՒԼՅԱՆԸ: Նա նախ նշեց, որ շուրջ մեկ տարի է, ինչ համալրում է «Ռեֆորմիստներ» կուսակցության համակիրների շարքերը: Իսկ թե ինչու, ասաց, որ պատասխանը կարելի է գտնել կուսակցության նախագահ Վահան Բաբայանի եւ փոխնախագահ Կարեն Վարդանյանի խոսքերը լսելուց հետո:

«Վարչապետն իր բազմաթիվ խոստումների իրականացման տեսանկյունից առավել քան խոցելի է». Խ. Հարությունյան

Ըստ Գ. Ղուլյանի, վերջին ժամանակաշրջանը մեր երկրի եւ հասարակության համար «բովանդակալից» տարի էր՝ ճիշտ եւ սխալ  բնորոշումներ տալու տարի. «Յուրաքնչյուր պահի հասարակ քաղաքացին ակամայից ներքաշվում է քաղաքական կյանք, եւ դա բնավ պայմանավորված չէ քաղաքական կամ իրավական գիտակցության բարձր մակարդակով, հասարակությունը ներգրավված չէ հանրօգուտ աշխատանքներով, իրենց մասնագիտությամբ չեն զբաղվում, եւ այդ բացը լրացնում են փողոցային քննարկումներով, եւ սոցցանցերի միջոցով մեկնաբանություններ անելով: Մեր հասարակությունը հայտնվել է իր համար անհասկանալի իրավիճակում: Մարդիկ ընտրություն են կատարում իշխանության կողմնակից են, թե՝ ոչ, եւ դա կարծես դարձել է պարտադիր: Ինչո՞ւ: Հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», ինչն ամենավտանգավորն է յուրաքանչյուր հասարակության, պետության եւ պետականության համար»:

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

Փաստաբանի կարծիքով՝ իշխանությունը /Կառավարությունը/ լիարժեք եւ կոմպետենտ լինելու  համար պետք լինի լիարժեք իրական ընդդիմություն. «Ամեն օր մենք լսում ենք Նոր եւ Հին Հայաստան, մենք լսում ենք կոռուպցիա եւ դրա դեմ մղվող պայքարի մասին, խոսում ենք իրավակական պետության մասին: Իսկ ի՞նչ է՝ նոր Հայաստան ստեղծելով՝ պետք է ջնջել անցյա՞լը, առանց անցյալի, ապագայի մասի՞ն խոսել: Մոռանա՞լ անցյալում ձեռք բերված արժեքները, սխրանքները զրոյացնել եւ արժեզրկե՞լ»:

«Second hand զամբյուղում են հայտնվելու մի շարք գործիչներ». Վահան Բաբայան

Գ. Ղուլյանը հիշեցրեց նաեւ, որ Ռեֆորմիստների կուսակցությունը կարեւորում է իրավական պետության ամրապնդումը, եւ գիտակցում է դրա անհրաժեշտությունը:  Իսկ իրավական պետություն ունենալու համար կարեւոր նախապայմանն է Դատական իշխանության անկախությունը, ինչը յուրաքանչյուր իրավական պետության եւ ժողովրդավարական հասարակություն հաստատելու հիմնաքարն է:

«Դատական իշխանության անկախությունը երաշխավորում է տվյալ միջավայրում իրավունքի գերակայության հիմնադրումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ անհատի եւ նրա իրավունքների պաշտպանությունը: Դատական իշխանության անկախությունը ապահովելը բոլոր պետական եւ ոչ պետական կառույցների ուղիղ պարտականությունն է: Իրավունքի գերակայության ապահովման համար անհրաժեշտ են մարդու իրավունքների վրա հիմնված՝ ներդաշնակ իրավական դաշտ եւ կառավարման համակարգեր: Իրավունքի գերակայությունը նպաստում է զարգացման եւ ընդհանրական աճի համար վճռորոշ նշանակություն ունեցող բոլոր տարրերին՝ երաշխավորված պայմանագրերին, աշխատաշուկայի արդարացի կանոնակարգերին, առողջապահական եւ սանիտարական համակարգերին, կրթությանը, բռնության, հակամարտության եւ հանցավորության դեմ արդյունավետ անվտանգությանը», - շեշտեց Գ. Ղուլյանը:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 13-րդ)

Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ հասարակության եւ իրավական պետության զարգացումը, ժողովրդավարությունը,  կառավարումը եւ մարդու իրավունքների իրացումը արգելակում է կոռուպցիան, որը նպաստում է երկրի անկայունությանը. «Կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական եւ սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է:  Տնտեսական աճը գրեթե բացակայում է, եւ հակազդում է իրավունքի գերակայությանը, այսինքն՝ վտանգվում է արդարադատությունը: «Ռեֆորմիստների» կուսակցության գրավականը նրանում է, որ դա ինքնություն ուժ է, առանց սահմանափակումների, որտեղ հարգում են յուրաքանչյուրի կարծիքը /ապահովված է ներկուսակցային բազմակարծությունը/, այսինքն՝ այս կուսակցությունը երբեք չի վերածվի КПСС –ի  ( Կոմունիստական կուսակցություն), բոլորս գիտենք սովետական միության ժամանակներից ,չգիտես ինչու բոլոր կուսակցությունները վերածվում են  КПСС -ի»:

«Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ». Նաիրա Զոհրաբյան

Եզրափակելով խոսքը՝ Գ. Ղուլյանը պնդեց, որ իր երկրի համար մտածող յուրաքանչյուր անձ պետք է արարի իր երկրում իրավական եւ ժողովրդավարական պետություն հաստատելու համար. «Ռեֆորմիստների» կուսակցությունն ունի իր տեսլականը, ունի երիտասարդ թիմ, ունի ավագ սերնդի աջակիցներ, որոնք իրենց փորձով օգնում եմ վիճահարույց հարցերում ավելի ճիշտ կողմնորոշվելու, Ռեֆորմիստների կուսակցությունն ունի իր ռեֆորմները ՝երկրի զարգացումը, կայունությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը  ապահովելու համար միայն ու միայն ի շահ հասարակությանը եւ պետությանը: ՌԿայն ուժն է ,որը կարող է լինել համարժեք եւ իրական ընդդիմություն իշխանությանը: Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ Ռեֆորմիստների կուսակցությանը՝ UPDATE , START /մեկնարկ/ տալու կապակցությամբ»:

«Մի կաթիլ ցիանիդն ի՞նչ է որ… ». ՀԴԿ-ի հայտարարությունը՝ Ամուլսարի վերաբերյալ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА