o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

21.05.2019 01:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

«Արցախի հիմնահարցի կարգավորման Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը (եթե իհարկե նման քաղաքականություն ընդհանրապես գոյություն ունի) լի է հակասություններով, որոնք ժամանակի ընթացքում առավել բացայայտ տեսք են ստանում», - այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մեկ տարի առաջ՝ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վարչապետության թեկնածության քննարկման ժամանակ պատգամավորների հարցերի տարափի տակ ու պահի ազդեցության ներքո միանգամից ծնված «Արցախի ներկայացուցիչներին բանակցային գործընթացի մաս դարձնելու» մտահղացումը շաբաթներ անց մտցվելով ՀՀ կառավարության ծրագրում դարձավ Հայաստանի նոր իշխանությունների Արցախյան հարցի հետ կապված քաղաքականության գլխավոր բաղադրիչը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ առաջին հայացքից գայթակղիչ ու հեղափոխական համարվող հիշյալ քաղաքականությունն առնվազն այս փուլում անիրագործելի է պարզ այն պատճառով, որ բանակցությունն ունի երկու կողմ, իսկ բանակցային գործընթացի համար համաձայնեցված ձեւաչափը կարող է փոխվել ոչ թե կողմերից մեկի ցանկությամբ, այլ բացառապես երկու կողմերի փոխհամաձայնությամբ, ինչի անտեսումը կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների, ընդհուպ մինչեւ պատերազմի վերսկսում»:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

Քաղաքագետի կարծիքով՝ հենց դրա արդյունքում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ իր իսկ պնդումով Արցախի Հանրապետութեան ժողովրդի անունից բանակցելու մանդատ չուներ, որոշ ժամանակ անց սկսեց նախկին ձեւաչափով ու առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության հանդիպել ու բանակցել Ադրբեջանի նախագահի հետ. «Արցախի հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը պարունակում է նաեւ մեկ այլ բաղադրիչ, որին Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ մեկ անգամ եւս անդրադառնալով ընդգծեց, որ եթե բանակցությունների արդյունքներով այնպիսի որոշում լինի, որն արժանի համարի ժողովրդին ներկայացնել դա կանի հանրահավաքի, մամուլի ասուլիսի կամ տեսաուղերձի միջոցով ու հավելեց. «Արցախի հիմնախնդիրը պետք է լուծի ժողովուրդը»: Առաջին հայացքից լիարժէք ժողովրդավարական թվացող այս հայտարարությունն իր խորքում պարունակում է բազմաթիվ եւ ինչ-որ տեղ նաեւ վտանգավոր հակասություններ ու անորոշություններ: Մի կողմ թողած բանակցության համար մանդատ չունենալու անպատասխան մնացած հարցը պարզ չէ, թե «ժողովուրդ» ասելով ո՞ւմ նկատի ունի ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի նույն բաժնում նշել է. «Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը: Օրենքով հաստատված կարգով»: Նման իրավիճակներում Հայաստանի սահմանադրությամբ հաստատված միակ կարգը հանրաքվեն է, բայց չէ, որ հիմնախնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Արցախի անկախ հանրապետությանն ու նրա ժողովրդին, որն, ի դեպ, արդեն մեկ անգամ հանրաքվեի միջոցով ու նաեւ արցախյան գոյամարտով հայտնել է իր տեսակետը: Ո՞ւր մնաց Սփյուռքի կարծիքը, որի երիտասարդներն իրենց կյանքը զոհաբերելով՝ մասնակից են դարձել Արցախի ազատագրմանը»:

«Կամքը» մեկ տարեկան է

Միեւնույն ժամանակ, Ռ. Մարգարյանը նշում է, թե չպիտի մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ գոյություն ունի ժողովրդի կամքի մասին տեղեկանալու նաեւ մեկ այլ հեշտ, ազդեցիկ ու երաշխավորված միջոց, որի օգնությամբ էլ նա նախ իրեն վարչապետության միակ թեկնածու հռչակեց, հետո տիրացավ վարչապետի պաշտոնին ու հետագային հասաց խորհրդարանի լուծարմանը. «Նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չբացառելով Արցախի հիմնահարցի կարգավորման այդ տարբերակը նշել է. «Նախկինում ծիծաղում էին, որ ժողովուրդը կարող է վարչապետ ընտրել: Բայց ահա եւ ընտրեցին: Չէ՞ որ ստացվեց: Եվ դարձյալ զարմանում են՝ ժողովո՞ւրդը պետք է որոշի Ղարաբաղի հարցը»: Իմ խորին համոզմամբ՝ Արցախի հիմնահարցի լուծման կապակցությամբ ժողովրդի տեսակետը հարցնելու ամենահավանական եղանակը, որին ձգտում է հասնել ՀՀ վարչապետը ոչ թե օրենքով սահմանված հանրաքվեն է, այլ հրապարակը, որի արդյունքները նրա պատկերացմամբ նախորոք երաշխավորած են»:

Փաշինյանը վարչապետ է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը. ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքագետը նաեւ հիշեցնում է, որ 2020 թւականին Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ եւ եթե ընտրությունների արդյունքները չլինեն այնպես, ինչպես ակնկալում է Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության իշխանության ղեկը ստանձնեն այնպիսի գործիչներ, որոնք դեմ կլինեն Արցախի կարգավորման համար նրա կողմից համաձայնեցված նախագծին, չի բացառվում, որ փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ ու հրապարակում վճռել Արցախի ճակատագիրը. «Ի դեպ, հեղափոխությունն Արցախի Հանրապետություն փոխադրելու գործընթացի մեկնարկի մասին օրերս իր ֆեյսբուքյան գրառման մէջ կողմնակի ակնարկ է կատարել Նիկոլ Փաշինյանը սպառնալով, որ Արցախը կարող է հեղափոխության օջախ դառնալ: Հիշենք, որ նման փորձ առաջին անգամ կատարվեց դեռ անցած տարի՝ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո, ինչը բարեբապտաբար ձախողվեց»:

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА