ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

21.05.2019 00:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան ֆեյսբուքյան գրառում կատարելով հանրությանը կոչ արեց երկուշաբթի առավոտյան ժամը՝ 8:30-ին փակել երկրի բոլոր դատարանների մուտքերը եւ խոստացավ ժամը՝ 12:00-ին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ ազդարարելու է հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին: Որեւէ մեկը չի կարող կասկածել, որ Նիկոլ Փաշինյանի ակնարկած հեղափոխության երկրորդ փուլն, այսպես կոչված, անցումային կամ ավելի հստակ ասած «փաշինյանական» արդարադատության հաստատումն է, որը պիտի ծառայի ՀՀ վարչապետի անձնական վրեժխնդրության ձգտումների բավարարմանը: Նաեւ որեւէ մեկը թող չկասկածի, որ Նիկոլ Փաշինյանին նման քայլի է մղել նախօրէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանի ընդունած որոշումն ու նաեւ նրա կողմից փաշինյանական իշխանությանը սպառնացող վտանգը, այլապես անցումային արդարադատության եւ դատական ոչ անկախ համակարգի մասին Փաշինյանը պիտի մտահոգվեր այն ժամանակ, երբ նույն դատարաններն ընդամենը ստորագրության դիմաց բաց էին թողնում մարդասպան ահաբեկիչների կամ անորոշ նպատակների ծառայող մեծագումար գրավների դիմաց փոխում էին նախկին իշխանությանը ներկայացնող կոռումպացված մեղադրյալների խափանման միջոցը», - այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում ինչպես միշտ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ նպատակը մեկն է՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագային կրկնել այն, ինչը, որ մեկ անգամ տեղի ունեցավ 1998 թ. փետրվարի 3-ին՝ վերջ տալով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը: Իսկ իրադարձությունների առանցքում, ինչ խոսք, Արցախն է եւ Արցախյան հարցի զիջումային անխոչընդոտ կարգավորումը: Հետեւաբար, ճակատագրական պահ է՝ կա՛մ ժողովուրդն ընդդիմանալով փաշինյանական բռնապետական ձգտումներին 2018 թվականի ապրիլին արձանագրած իր հաղթանակը վերադարձնելու է ճիշտ ուղղության մեջ, սրբագրելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը սատարելու իր սխալ որոշումը եւ նրան թույլ չի տալու բռնաբարել ՀՀ Սահմանադրությունը եւ կա՛մ տրվելով փաշինյանական կրքերին՝ նրան օգնելու է վերջնակապես տապալել ՀՀ Սահմանադրական կարգը եւ յուրացնելով եռյակ իշխանությունները հաստատել իր սեփական բռնապետությունը: Առաջին տարբերակի դեպքում վարչապետը կորցնելով հանրային սատարումը խորհրդարանական իշխանության պահանջներին համապատասխան պարտավորվելու է հրաժարական տալ եւ հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այնպես, ինչպես նման դեպքերում տեղի կունենար ժողովրդավարական ու իրական խորհրդարանական համակարգով կառավարվող երկրում, իսկ երկրորդի պարագային ժողովուրդը նաեւ պատրաստ պիտի լինի վճարել դրա գինը, որի նվազագույնը լինելու է Արեւմուտքի ու ԵՄ-ի կոշտ արձագանգը, նոր ճգնաժամ ու ներդրումների բացակայություն, իսկ ծանրագույնը՝ Արցախի կորուստը»:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱԶԱՐ, ՈՐՏԵՂ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА