o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջազգային ներդրումները բացակայում են ոչ թե դատաիրավական համակարգի, այլ իշխանության անսկզբունքայնության պատճառով

21.05.2019 00:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Միջազգային ներդրումները բացակայում են ոչ թե դատաիրավական համակարգի, այլ իշխանության անսկզբունքայնության պատճառով

«Դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանը խոսելով անցումային արդարադատության անհրաժեշտության մասին՝ կրկին անուղղակի հղում կատարեց միջազգային կառոյցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, Արժոյթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին, այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հիշյալ կառույցներից Հայաստանի նոր իշխանութիւնների ակնկալիքների անարձագանք մնալն ու խոստացված ներդրումների բացակայության պատճառն այսպես կոչված ոչ անկախ արդարադատության գոյությունն է, իսկ անցումային արդարադատության իրականացմամբ լուծվելու են բոլոր խնդիրներն ու ի վերջո հաջողությամբ աշխատելու է հայտնի կախարդական փայտիկը», - այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջազգային կառույցների հաշվին իրագործել իր սեփական նպատակները: Բոլորի հիշողություններում թարմ է խորհրդարանի լուծարման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին Փաշինյանի կողմից նույն այդ կառույցներին կատարվող հղումները: Դա ի տես այն բանի, որ չնայած Նիկոլ Փաշինյանի պահանջի իրականացման շարունակում են բացակայել սպասվող օժանդակություններն ու ներդրումները, ինչից անգամներ դժգոհել է ինքը՝ Փաշինյանը: Դրա համար գոյություն ունի շատ պարզ բացատրություն: Փաշինյանի մատնանշած միջազգային կառույցներին եւ մասնավորապես ԵՄ-ին ու ԱՄՆ-ին չեն հետաքրքրում մարդու իրավունքների, ժողովրդավարության ու անկախ արդարադատության մասին Հայաստանում կամ որեւէ այլ երկրում տիրող իրավիճակը: Դրանք ընդամենը պատրվակներ են, որոնք ծառայում են այլ նպատակների իրագործմանը: Հենց նույն սկզբունքից ելնելով է, որ այսօր միջնադարյան ոճով մարդկանց գլխատող, կանանց իրավունքները ոտնահարող եւ ընդհանրապես ընտրությունների հասկացությանը խորթ Սաուդական Արաբիան անդամակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, իսկ նման կարգավիճակ ունեցող արաբական ու նաեւ շատ այլ երկրներ վայելում են միջազգային կառույցների, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությունը»:

​​​​​​​«Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ». հայ մոդելը մասնակցում է միջազգային մրցույթի

Քաղաքագետի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը տառապում են միջազգային վստահության ու վարկանիշի բացակայությունից. «Ինչպէ՞ս կարելի է ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ակնկալել վստահել մեկին ով մինչեւ վարչապետ դառնալը հանդես գալով արեւմտամետ ճակատում ՀՀ ԱԺ-ի ամբիոնից ու նաեւ տարբեր հարցազրույցներում ամենակոշտ հայտարարություններն էր կատարում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հասցեին, ընդհուպ մինչեւ հիշյալ միությունից հրաժարվելու նախագիծ ներկայացնելն, իսկ իշխանության ղեկն ստանձնելուց հետո միանշանակ հակառակ դիրքորոշում ընդունելով ձեւանում է թե ամենաջերմ հարաբերություններն ունի Ռուսաստանի նախագահի հետ միեւնույն ժամանակ ընդգծելով Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցության եւ ԵԱՏՄ-ի անդամակցության կենսական նշանակությունը: Ընդդիմությունից իշխանության անցում կատարելու գործընթացի արդյունքում քաղաքական գործչի դիրքորոշումներում նման շրջադարձը միայն մեկ բնութագրում կարող է ստանալ՝ «անսկզբունքայնություն», ինչը չի կարող վրիպել եվրոպացի պաշտոնատարների հայացքներից, որտեղ գործող վարչապետները ոչ թէ սկզբունքն են զոհաբերում հանուն իշխանության պահպանման, այլ ընդհակառակը շատ հաճախ հանուն սկզբունքների զոհաբերում են իրենց իշխանությունը՝ պարզապես հրաժարական ներկայացնելով»:

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Ռ. Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ արդարադատության համակարգի դեմ Նիկոլ Փաշինյանի բացահայտ հարձակումը, դատարանների աշխատանքը կասեցնելու կոչն ու նաեւ հրաժարական ներկայացնելու կապակցությամբ դատավորներին ուղղված նրա պահանջը հակառակ բոլոր հավակնություններին ոչ միայն չեն նպաստելու նրա միջազգային վարկանիշի բարձրացմանն ու նրա հանդեպ վստահության ստեղծմանը, այլ Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին եւս մեկ քայլով հեռացնելու են այն բոլոր արժեքների ու նպատակների իրագործումից, որոնց ձգտում էր հասնել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА