o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ բարով վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա»

20.05.2019 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոչ բարով վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոչ բարով վարչապետի պաշտոնը ստանձնած և վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության ամենաողբերգական և հակապետական դրվագը ոչ միայն և ոչ այնքան դատական իշխանության բռնի տապալման կոչն է և ազդարարումը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի վերսկսկման պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, կրկնում եմ՝ ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա:

Վանեցյանի հրաժարականի արցախյան երանգները

1988-ից այս կողմ՝ 30 տարվա ընթացքում, Հայաստանում որևէ մեկի մտքով նման հիմար հակապետական ու հակազգային բան, դժվար թե, անցներ: 
Բայց այսօր, այդ միտքը հնչեցրեց պետության ղեկավարը:
Փաստորեն, եթե նախկինում հնարավոր պատերազմի վերսկսկման մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը հայտարարում էր Ռուսաստանին՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է լծակներ բանեցներ, այլ ոչ թե Ալիևին, այսօր արդեն ավելի հեռուն գնաց Փաշինյանը և հնարավոր պատերազմի վերսկսումը կապում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ներքաղաքական և արցախյան քաղաքական որոշ շրջանակների հետ:

Սա սպառնալիք էլ չի, սա խայտառակություն էլ չի, սա ավելի վատ երևույթ է... բառ չեմ գտնում, որ բնութագրեմ»:

45456.png

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА