ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ

20.05.2019 13:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տղամարդկությունը չի բավականացնում խոստովանել, որ դատարանների դիմաց կանգնած՝ իրենք էլ են մասնակցում դատական իշխանության դեմ կազմակերպված հարձակմանը։ Ասում են՝ իբրև եկել են իրենց ընտրողների հետ հանդիպման։ Վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը, որովհետև լավ գիտեն, որ այն ինչ անում են չափազանց ծանր հանցագործություն է, որը քրեական օրենսգրքում կոչվում է սահմանադրական կարգի տապալում և դատապարտվում է շատ տարիների ազատազրկմամբ։

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ։ Հուսադրում է միայն այն, որ դատական համակարգի դեմ հայտարարված պատերազմը մերժվեց հասարակության կողմից։ Հանրապետության դատարանների դեմ այս պահին հավաքված ժողովուրդ չկա։ Այնտեղ միայն Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն ու նրանց փոքրաթիվ հետևորդներն են։ Եվ ուրեմն իբրև թե «ընտրողների հետ հանդիպման» եկած պատգամավորները, մարզպետներն ու այլ պաշտոնյաները զրկվել են ժողովրդի ետևում թաքնվելու հնարավորությունից։ Բոլորը պատժվելու են, բոլորը դատվելու են։ Հերթով, կարգով...»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից :

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА