o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

20.05.2019 13:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ներկայացրած պաշտոնական գրությամբ փաստաբանը նախ տեղեկացրել է, որ այսօր առավոտյան մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նշել է, որ մի խումբ անձինք բռնություն են գործադրել դատավորի նկատմամբ, ինչի հետևանքով նա ընկել է գետնին։

Փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով. ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդված՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ» և ՀՀ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մաս՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության մասին նոր որոշում է ստորագրել

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА