o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ. Նեյթ Շենքան

20.05.2019 12:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ. Նեյթ Շենքան

Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ, կարծում է Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը։

«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

«Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ Փաշինյանը, հնարավորություն չունենալով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, կգլորվի դեպի պոպուլիզմ, որը նրան բերեց իշխանության։ Այդպես էլ կա»,- գրել է Նեյթ Շենքանն իր Twitter-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի այս կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՍԻՄ-ը, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

Ուղերձով է հանդես եկել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»։

Nate Schenkkan@nateschenkkan

The danger in post-revolutionary Armenia was always that Pashinyan, lacking the ability to transform the country quickly or sustainably, would fall back on the populism that got him into power. Here we are.

44

11:44 PM - May 19, 2019

Twitter Ads info and privacy

21 people are talking about this

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА