o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միանշանակ ճնշում է դատական համակարգի վրա. Ալեքսանդր Ազարյան

20.05.2019 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Միանշանակ ճնշում է դատական համակարգի վրա. Ալեքսանդր Ազարյան

Վարչապետի հայտարարությունը` հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու վերաբերյալ, միանշանակ ճնշում է  դատական համակարգի վրա: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Ըստ նրա` այս ամենը   կաթվածահար  կանի ողջ դատական համակարգի աշխատանքը:

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զինծառայող Արայիկ Ղազարյանին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կոչ է արել  մայիսի 20-ին`առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի եւ նշել, որ ժամը12.00-ին հանդես կգա ելույթով: 
 
«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ ՝դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին», - հայտարարել է ՀՀ վարչապետը:

Դատական իշխանությանը գործունեությանը միջամտելու վարչապոտի հայտարարությանն արձագանքել է ՄԻՊ-ը:

«Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները», - նշել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА