ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ. Զարուհի Հովհաննիսյան

20.05.2019 11:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ. Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը քննադատել է գործող կառավարությանը և հայտարարել, որ փոփոխությունների համար ժողովրդին գործիք են փորձում դարձնել։

«Այո, շատ դժգոհ եմ դատական համակարգից, բայց նաև հիացած չեմ նոր կառավարության ու Աժ աշխատանքից, որը չունի հեղափոխական բնույթ ու չի կարողանում հեղափոխական լուծումներ գտնել։ Ուստի ժողովուրդը նորից դառնում է միակ գործիքը՝ փոխություններ իրականացնելու։

Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ, Աժ-ն՝ օրենքներ գրող և ընդունող ու հեղափոխական գաղափարներին համահունչ գործող։ Եթե չի հաջողվել դա անել՝ 70%-ից ավելի լեգիտիմության պայմաններում, փնտրեք խնդիրը ձեր մեջ, հարգելի ղեկավարներ», -  ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան հայտարարեց Հայաստանի դատարանների մուտքը փակելու մասին, որին արձագանքել են նրա կողմնակիցները. այսօր առավոտյան ժամը 8։30-ից մի շարք դատարանների առաջ քաղաքացիները կանգնել են և թույլ չեն տվել աշխատողներին մուտք գործել շենք։ Ավելին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մտնել շենք, սակայն նրան հրել են բողոքող քաղաքացիները ու թույլ չեն տվել գնալ աշխատանքի։

Փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, բայց փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են. Ն. Փաշինյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА