o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին «գրոհել» Վրաստանի իշխանություններին

19.05.2019 22:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին «գրոհել» Վրաստանի իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ստեղծած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներին կոչ է արել գրոհել քաղաքապետերի ընտրություններում, որոնք այսօր անցկացվում են երկրում:

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական հարաբերություններ ձևավորել Վրաստանի հետ. Պետդումայի պատգավոր

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին նա տեղեկացրել է սոցցանցում տեղադրված տեսաուղերձի միջոցով: Վերջինս հայտարարել է, որ անհրաժեշտ է հարձակվել ներկայիս իշխանությունների վրա, որոնք արդեն պարտություն են կրում:

Վրաստանի նախկին ղեկավարը հավելել է, որ վրաց ժողովրդին ամեն անգամ զրկում են ընտրություններից՝ կեղծելով դրանք:

Ավելի վաղ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն  խորհուրդ էր տվել չսիրաշահել Ռուսաստանին, որը, իր կարծիքով, «ընդունակ չէ պայմանավորվածությունների»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА