o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողան. Մենք 420 ահաբեկիչ առաջնորդ ենք վերացրել

19.05.2019 10:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Էրդողան. Մենք 420 ահաբեկիչ առաջնորդ ենք վերացրել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում, հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք շարունակելու ենք անզիջում պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում են մեր երկրի անվտանգությանը», հայտնում է REGNUM –ը։ Թուրքիայի ղեկավարը նաև ասել է. «Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ոտնահարում են մեր ժողովրդի արժեքներն ու միասնությունը, մարդասպանների խմբավորումը, ներառյալ անջատողական ահաբեկչական կազմակերպությունը, քրդական աշխատավորական կուսակցությունը, նրանց թափած ամեն կաթիլ արյան դիմաց»:

Աֆղանստանում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. առնվազն 63 մարդ է զոհվել

Թուրքիայի «Anadolu Ajansi» լրատվական գործակալության փոխանցմամբ `երկրի ղեկավարը նշել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում միայն Թուրքիայի անվտանգության ուժերը վերացրել են ահաբեկչական խմբավորման 420 ղեկավարի: Ըստ նրա, չեզոքացված 16 զինյալները Թուրքիայի ներքին գործերի նախարարության կազմած ահաբեկիչների «կարմիր ցուցակում» են։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի արդարության հասնել Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության բոլոր անդամներին: Նախագահը հավելել է. «Թուրքիան կշարունակի Ֆաթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն այնքան ժամանակ, մինչև վերջին դավաճանը դատարանի առաջ չկանգնի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА