ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մխիթարյանի ձախողված մանիպուլյացիան». Հաղորդման թողարկում Ադրբեջանում

19.05.2019 00:31 ՍՊՈՐՏ
«Մխիթարյանի ձախողված մանիպուլյացիան». Հաղորդման թողարկում Ադրբեջանում

Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի» – «Արսենալ» խաղում Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը շարունակվում է ակտիվ քննարկվել:

Շատ ադրբեջանցիներ վիրավորանքների են արժանանում այն բանի հետ կապված, որ Մխիթարյանի անվտանգությունը ապահովված չի լինի իրենց երկրում: Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկում «Մխիթարյանի ձախողված մանիպուլյացիա» վերնագրով հաղորդմանը ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ազեր Հասրաթն անդրադարձել է այս թեմային:

Չեխ. «Մխիթարյանին պետք է արժանին մատուցել»

«30 հազար հայեր ապրում են Ադրբեջանում առանց որևէ խնդրի: Ադրբեջանի ղեկավարները խոստանում են ապահովել Մխիթարյանի անվտանգությունը:

2015 թվականին ուկրաինահայ բռնցքամարտիկ Գևորգ Մանուկյանը մասնակցում էր Բաքվում ընթացող Եվրոպական խաղերին, որի ժամանակ նրան անձամբ մեդալը հանձնեց երկրի նախագահ Իլհամ Ալիևը», – նշել է վերլուծաբանը:

Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները ևս ակտիվորեն «պաշտպանվում» են: «Հարյուրավոր մասնագետներ Անգլիայից, Շոտլանդիայից ու Իռլանդիայից ապրում և աշխատում են Ադրբեջանում, բայց երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլին, Ադրբեջանը դառնում է վտանգավոր երկիր», – գրել էր օգտատերերից մեկը: «Իլհամ Ալիևը անձամբ է մեդալ հանձնել հայ մարզիկի, ի՞նչ կա անհանգստանալու», – գրել էր մեկ այլ օգտատեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА