o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերկելը հաստատել է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը

19.05.2019 17:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերկելը հաստատել է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել այն բանից հետո, երբ 2021 թվականին ավարտին կմոտենա նախարարների կաբինետի իր ղեկավարման ժամկետը: Այդ մասին նա հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 16-ին անցկացված համատեղ մամուլի ասուլիսում: «Ես չեմ պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել որեւէ տեղ»,-ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ այն պլանները, որոնք ինքը հրապարակել է անցյալ տարվա վերջին, չեն փոխվել:

Պենտագոնը հաստատել Է Սիրիայում թուրքական հրետանու կողմից ամերիկացի զինվորականների գնդակոծման փաստը

2018 թվականի վերջին Մերկելը թողեց Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնը, բայց մնաց կանցլեր: Նա հայտնեց, որ պատրաստվում է ավարտին հասցնել աշխատանքի չորրորդ ժամկետը եւ այնուհետեւ հեռանալ քաղաքականությունից:

Շահարկումներն այն բանի շուրջ, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիության կառույցում, սկսվեցին Suddeutsche Zeitung թերթում ավելի վաղ հրապարակված հարցազրույցից հետո: Դրանում կանցլերը հայտարարել է, որ «պատասխանատվության ուժգնացող զգացում է ապրում Եվրոպայի ճակատագրի համար»:

Դիտորդներն այդ հայտարարությունը մեկնաբանեցին որպես նրա քաղաքական պրոֆիլի փոխարինման եւ Բրյուսել մոտալուտ տեղափոխման ակնարկ: «Նորմալ է, որ ես ԳԴՀ-ի կանցլերի իրավունքով անհանգստանում եմ Եվրոպայի ճակատագրի համար»,- մեկնաբանել է նա իր խոսքերը Ռյուտեի հետ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА