ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա է՞ դատարանների վրա չներգործելու մասին վարչապետի հավաստիացումների լրջությունը... Կարեկցում եմ բոլորիս...

18.05.2019 21:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա է՞ դատարանների վրա չներգործելու մասին վարչապետի հավաստիացումների լրջությունը... Կարեկցում եմ բոլորիս...

Միշտ հեռակա հարգանք եմ ունեցել Վլադիմիր Կարապետյանի նկատմամբ։՝ կարծելով, որ նա պրոֆեսիոնալ է։ Այսօր, սակայն, անակնկալի եկա իր այս գրառումից։
Կներեք, գուցե սխալվում եմ, բայց եթե երկրի թիվ 1 պաշտոնյայի մամուլի խոսնակը հրապարակավ քննադատում և, փաստորեն, վիճարկում է դատարանի որոշումը (կարևոր չէ, թե ինչ որոշման մասին է խոսքը), ապա ով՞ կարող է հակառակը պնդել, որ նա անուղղակիորեն արտահայտել է հենց այն անձի մոտեցումը, ում խոսնակն է ինքը։ Խոսնակի պաշտոնն այն երևի թե միակն է, որն զբաղեցնող անձի կարծիքը չի կարող ներկայացվել որպես անձնական: Նա կոնկրետ պաշտոնյայի խոսնակն է, հասկանու՞մ եք...
Եվ ինչ՞, վարչապետն ի՞նչ է մտածում, որ իր խոսնակը կոնկրետ գործով կայացրած դատական ակտի վերաբերյալ կարծիք է հրապարակում...
Սա է՞ դատարանների վրա չներգործելու մասին վարչապետի հավաստիացումների լրջությունը...
Կարեկցում եմ բոլորիս...

Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА