o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան (Տեսանյութ)

18.05.2019 16:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Կայացավ Ռեֆորմիստների համակիրների համաժողով, որի օրակարգային հիմնական թեմաներն էին ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորումը, Փաշինյանի չկատարած խոստումները, ներքաղաքական նոր իրավիճակը եւ ռեֆորմիստների ապագա քայլերը: Ելույթով հանդես եկան Ռեֆորմիստների կուսակցության նախագահն ու փոխնախագահը, ինչպես նաեւ կուսակցական այլ ներկայացուցիչներ ու համախոհներ:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ

Ինչպես իր ելույթում նշեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ. «Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում,երբ մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր եւ իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ եւ սարսափում է այն ատելությունից, որ իր հանդեպ շատ արագ գոյանում է: Ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չնայածոր հռչակել է սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, անում է հակառակը՝ խորացնելով իրենց կարծիքները չկիսողների դեմ ատելության արշավը: Պետք էր հասնել մի կետի,երբ արդեն ինձ նման մտածող հարյուրավոր, ինչու ոչ, նաեւ հազարավոր մարդիկ անկախ կուսակցական պատկանելությունից, նախկինից, ներկայից եւ տարբեր հանգամանքներից, պետք է միավորվեին եւ ասեին, որ հերիք է եւ մենք այլեւս չենք հանդուրժելու այս ատելության, մերոնք - ձերոնքների, սպիտակի եւ սեւի, ռեվոլյուցիայի եւ կոնտրռեվոլյուցիայի բաժանարար գծերը: Չենք հանդուրժելու պետության եւ պետականության, հավատի, բանակի, մշակույթի եւ պատմության հանդեպ այս անլուրջ, շատ անգամ զավեշտի հասնող քայլերը»:

Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա

Վ.. Բաբայանի գնահատմամբ` բանը հասել է նրան, որ որոշ մարդիկ արդեն իրենց իրավունք են վերապահում ժողովրդի անունից հաթաթաներ տալ քաղաքական գործիչներին եւ ակտիվ քաղաքացիներին. «Հերիք չի, որ Փաշինյանը չի կատարել իր խոստումները, նա նաեւ չի ցանկանում ընդունել ,որ ինքը խաբել է մարդկանց, որոնք հրապարակում մասնակցում էին «մերժիր Սերժին» բեմադրությանը եւ հավատում էին, որ փոփոխություններից կլավանա իրենց եւ իրենց ընտանիքնրի կյանքը, կզարգանա երկիրը, կվերանա կոռուպցիան, բայց բլորս տեսանք, որ այս մեկ տարվա մեջ փոփոխություններ եղան, բայց բոլորովին հակառակը»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

Այնուհետեւ Վ. Բաբայանը թվարկեց 20 կետ, ինչպես ինքն է ասում, այսպես կոչված նոր Հայաստանի «ձեռքբերումներից».

1. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից,

2. 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազեց 7.8 հազարով,

3. Փաշինյանի աներորդին, եղբորորդին ու թիկնապահը դարձան պատգամավորներ,

4. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աղանդավորները գրավեցին Մայր Աթոռի խորանն ու հարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա,

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա. Նիկոլ Փաշինյան

5. Պաշտոնապես հայտարարվեց, որ Ալիեւը շատ կիրթ մարդ է,

6. Սեռափոխված տրանսգենդերն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից,

7. Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից՝ կենտրոնացնելով իշխանությունն իր ձեռքում,

8. Բանակում չծառայած փոխվարչապետը դասախոսություն կարդաց ՊՆ հրամանատարական կազմի համար,

Կառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասին

9. Համաներմամբ ազատ արձակվեցին պետության վրա հարձակված ու 3 ոստիկան սպանած զինված խմբի անդամները,

10. Պարզվեց, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է

11. Մայրաքաղաքում աղբահանության վիճակը ծայրահեղ վատացավ,

12. Հայաստանին մատակարարվող բնական գազը թանկացավ,

13.Թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները, բենզինը, մեքենաների հեղուկ գազն ու անգամ բանանը,

Բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրի է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

14. 5-ով կրճատվեցին նախարարությունների թիվը, փակվեցին մի շարք ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ՝ գործազուրկ դարձնելով հազարավոր մարդկանց,

15. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, այնուհետ ԱԱԾ-ն կաշառք ստանալու համար կալանավորեց Փաշինյանի կողմից առողջապահության փոխանախարար նշանակված Արսեն Դավթյանին, մեղադրանք առաջադրեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին,

Պարո՛ն Փաշինյան, Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին (լուսանկար)

16. Կառավարությունն ընդունեց կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը, որի դեմ ժամանակին բողոքի ցույցեր էին իրականցնում ներկայիս կառավարության բոլոր անդամները,

17. Ընտրական օրենսգիրքն, ի հեճուկս խոստումների, այդպես էլ չփոխվեց,

18. Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղան,

19. Արագաչափերն ու կարմիր գծերն այդպես էլ չհանվեցին,

Կեցցե՛ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ու նրա ռազմական հանճարը

20. Պետական համակարգից հեռացան պրոֆեսիոնալ ու փորձառու կադրերը՝ իրենց տեղը զիջելով դիլետանտներին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահի կարծիքով` սրանք Հայաստանի այն խնդիրներն են, որոնք միմիայն Փաշինյանի եւ իր դիլետանտ թիմի պատճառով են գոյացել. «Հիմա ինչ՞, փակենք բերաններս եւ ձեւացնենք, որ ամեն բան լա՞վ է, իհարկե` ոչ: Չի լինի նման բան, ես չասեմ, դուք կասեք, դուք չասեք, մյուսները կասեն: Եվ սրանից Փաշինյանը չի կարող թաքնվել, ո՛չ կառավարական դաչայում, ո՛չ էլ իր ֆեյքերի հետեւում: Ես ձեզանից մեկն եմ եւ հայտարարում եմ նոր ընդդիմության ստեղծման մասին:Լինի արտահերթ, թե հերթական ընտրություններով մենք պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց:Պետք է ձեւավորվի ազգային համերաշխության կառավարություն, պետք է վերացվի այս ատելության մթնոլորտը, պետք է վերականգնվի սերունդների համերաշխության կամուրջը եւ Հայաստանում երբեք այլեւս եղբայրը եղբոր, որդին հոր, հարեւանը հարեւանի դեմ չպետք է դուրս գա:Թշնամին սահմանին է եւ ներքին խժդժություններից ժողովրդին իրար դեմ հանելուց տուժելու ենք մենք բոլորս: Հաղթողներ եւ պարտվողներ չկան եւ չեն լինելու: Պարտվելուց և հաղթելուց բոլորս ենք պարտվելու կամ բոլորս ենք հաղթելու»:

Նիկոլ Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը. Զարուհի Փոստանջյան

Իսկ վերջում Վահան Բաբայանը հարց հղեց. «Մեր արժեքները, մեր ավանդույթները եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է պահպանի եւ պաշտպանի: Ո՞վ պետք է պայքարի հանուն Արցախի ինքնորոշման եւ հանուն մեր ազգային նվիրական իղձերի: Հայաստանը չի դառնալու Հյուսիսային Կորեա, որքան էլ դա ցանկանան որոշ մարդիկ: Խոսքի ազատությունը չի սահմանափակվելու եւ ես ու իմ ընկերները պայքարելու ենք: Հաջորդ հավաքին կներկայացնեմ ձեզ մեր ծրագիրը եւ ճանպարհային քարտեզը: Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

«Վարչապետի աթոռը բազմելուց հետո էլ բեթար դարձավ». Բողոքի մասնակից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА