o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանը մշակութային հսկայածավալ ժառանգություն ունի, պետք է ունենար Մշակույթի նախարարություն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.05.2019 18:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանը մշակութային հսկայածավալ ժառանգություն ունի, պետք է ունենար Մշակույթի նախարարություն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկվանից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արդեն ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը, ըստ որի, այսուհետ Մշակույթի նախարարության փոխարեն կունենանք Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ներից` Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, շեշտեց, որ իր ղեկավարած ՊՈԱԿ-ի ճակատագիրն իր համար անհայտ է ու անորոշ, բայց մի բան հստակ է` մեզ Մշակույթի նախարարություն պետք էր:

«Ժողովուրդը պետք է արթանա եւ հասկանա, թե ինչեր են այսօր կատարվում Հայաստանում». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

- Ճիշտն ասած, չգիտենք` ինչ կլինի մեր` թատրոնի հետ, դեռ սպասում ենք: Այն, որ Մշակույթի նախարարություն մեր երկրին պետք էր` միանշանակ է, սակայն, այդ նախարարությունը պետք էր բոլորովին այլ չափանիշներով ու նպատակներով: Ինձ համար անհասկանալի մնաց, թե ով հիմնավորեց այն միտքը, թեկուզ` իրավաբանորեն, կամ` մշակութաբանորեն, որ Մշակույթի նախարարությունը` որպես առանձին կառույց, պետք չէ: Եթե անգամ այդպես են որոշել, հավատացեք, եթե կարողանան ճիշտ համակարգել իրենց աշխատանքը ՊՈԱԿ-ների հետ, առանց ավելորդ բյուրոկրատիզմի, ավելորդ քաշքշուկների եւ առանց խիստ սահմանափակումների, որի առջեւ այսօր կանգնած են բոլոր ՊՈԱԿ-ները, անգամ եթե լինի Կրթության եւ մշակույթի նախարություն, գործ անող լինեն, այս նախարարության տիրույթում էլ կանեն: Եթե ոչ` ուզում ես լինի առանձին Մշակույթի նախարարություն, կամ դեպարտամենտ, միեւնույնն է, գործ չեն անելու: Բայց ավելի լավ կլիներ, որ առանձին նախարարություն լիներ, քանի որ Հայաստանը մշակութային հսկայածավալ ժառանգություն ունի, ենթադրում եմ, որ պետք է ունենար Մշակույթի նախարարություն, բայց` ճիշտ ֆունկցիոնալ կառույցով:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА