o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալի» երկրպագուները կարող են խելահեղ ակցիա իրականացնել Բաքվում` ի աջակցություն Մխիթարյանի

17.05.2019 19:20 ՍՊՈՐՏ
«Արսենալի» երկրպագուները կարող են խելահեղ ակցիա իրականացնել Բաքվում` ի աջակցություն Մխիթարյանի

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները կարող են ակցիա իրականացնել Եվրոպա լիգայի` Բաքվում կայանալիք եզրափակչում «Չելսիի» հետ:

The Times-ն, ավելի վաղ հայտնել էր, որ «Արսենալը» մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու:

Հիանալի եմ զգում ինձ «Ռոմայում», տեղափոխվեցի քանի որ չէի մտնում քանի որ ես չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ.Մխիթարյան

Թվիթերյան CanonCrested խմբի երկրպագուներն առաջարկում են աջակցության ակցիա կազմակերպել, եթե Մխիթարյանն իսկապես չմեկնի Բաքու.

«Եթե Մխիթարյանը չմեկնի Բաքու, պետք է Մխիթարյանի դիմակներ ստեղծել, այն բաժանել «Արսենալի» 6 հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն մարզադաշտում: Հանդպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է բոլորով պարզենք դիմակները»,- ասված է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА