o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

21-րդ դարում ֆուտբոլիստը ստիպված է հանդիպում բաց թողնել ոչ թե մարզական, այլ քաղաքական, ռազմական պատճառներով.Marca

17.05.2019 17:49 ՍՊՈՐՏ
21-րդ դարում ֆուտբոլիստը ստիպված է հանդիպում բաց թողնել ոչ թե մարզական, այլ քաղաքական, ռազմական պատճառներով.Marca

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչին ընդառաջ միջազգային մարզական հայտնի պարբերականներն անընդհատ անդրադառնում են Հներիխ Մխիթարյանին: Բրիտանական մամուլը մեծ կասկածներ ունի, որ հայ ֆուտբոլիստը կկարողանա օգնել իր թիմին՝ «Արսենալին», մայիսի 29-ին Բաքվում կայանալիք «Չելսիի» դեմ եզրափակչում: Թեման հասել է նաեւ իսպանական մամուլ: Այս մասին այսօր ծավալուն նյութ է հրապարակել հայտնի Marca պարբերականը:

Այս շաբաթ կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Լրատվամիջոցն ընդգծում է, որ 21-րդ դարում ֆուտբոլիստը ստիպված է հանդիպում բաց թողնել ոչ թե մարզական, այլ քաղաքական, ռազմական պատճառներով: Թեեւ վերջին շրջանում Մխիթարյանը կորցրել է իր կայուն տեղը թիմի հիմնական կազմում, սակայն Marca-ն շեշտում է, որ Եվրոպա լիգայում նա կարեւոր է թիմի համար: Ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նա մասնակցել է 14 հանդիպումներից 11-ին ու այս մրցաշարի թիմի՝ խաղադաշտում ամենաշատ րոպեներն անցկացրած ֆուտբոլիստն է: Նաեւ հիշեցնում է, որ 2016-17 մրցաշրջանի եզրափակչում նա գոլի հեղինակ է դարձել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում:

Պարբերականը նաեւ մեջ է բերում «Արսենալի» դժգոհությունը եզրափակչի անցկացման վայրի հետ կապված: Ակումբը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ՈՒԵՖԱ-ից պահանջելով պարզաբանել՝ ինչ չափանիշներով է ընտրվել Բաքուն: Ընդգծել էր, որ ճանապարհորդությունը դեպի Ադրբեջան խոչընդոտներ է առաջացնում իր երկրպագուների համար: Նաեւ իր զայրույթն էր արտահայտել ընդամենը 6 հազար տոմս ստանալու կապակցությամբ:

Այս օրերին «Արսենալն» ու ՈՒԵՖԱ-ն փորձում են Ադրբեջանից Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Դրանք դեռեւս չկան: Ֆուտբոլիստին Բաքու տանել-չտանելու վերաբերյալ ակումբը որոշում է կայացնելու հաջորդ շաբաթվա սկզբին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА