o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎԻԱԴԻՍՊԵՏՉԵՐԸ ՇՓՈԹԵԼ Է ՁԱԽՆ ՈՒ ԱՋԸ. ՕԴԱՆԱՎԸ ՀԱԶԻՎ Է ՓՐԿՎԵԼ ԱՂԵՏԻՑ

17.05.2019 14:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎԻԱԴԻՍՊԵՏՉԵՐԸ ՇՓՈԹԵԼ Է ՁԱԽՆ ՈՒ ԱՋԸ. ՕԴԱՆԱՎԸ ՀԱԶԻՎ Է ՓՐԿՎԵԼ ԱՂԵՏԻՑ

Թայվանական Eva Air ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը լեռնային բարձունքին չափազանց մոտ հեռավորության վրա է թռչել այն պատճառով, որ ավիադիսպետչերը, շփոթելով աջ ու ձախ կողմերը, սխալ հրահանգ է տվել: Այս մասին հայտնում է Independent պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել Լոս-Անջելեսից Թայբեյ թռչող Boeing 777 օդանավի հետ, երեք տարի առաջ դեռ, սակայն դեպքի առնչությամբ քննության արդյունքները հրապարակվել են միայն հիմա:

AIR FRANCE-Ի ՕԴԱՆԱՎԸ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՐԱՆՈՒՄ

Ուշագրավ է այն, որ շփոթմունքի պատճառով թայվանական օդանավը հայտնվել է այն տարածքի վրա, որտեղով սովորաբար անցնում են Air Canada ընկերությանը պատկանող օդանավները, իրենց թռիչքների ժամանակ: Երկու օդանավների բախումից խուսափելու համար երկրորդ հրահանգում էլի նույն սխալը կրկնել է ու արդյունքում օդանավը Վիլսոն լեռնագագաթի վրայից անցել է ընդամենը հինգ հարյուր մետր բարձրությունից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА