ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

17.05.2019 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«GREAT VALLEY»-Ի ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ (ԿՆՈՋԻՑ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԵՎ ԿՐԿԻՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կոնյակի հինն է լավ, կնոջ` նորը:

 

ԱՉՔԸ ԿՈՒՇՏ ՉԻ

Իջեւանի Մոր եւ մանկան գրասենյակից հայտնում են, որ Նիկոլը սոված մանկություն է ունեցել, դրա համար էլ անընդհատ ուտում ա:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄ LIST.AM ԿԱՅՔԻՑ

«Շտապ վաճառվում է Իջեւանի խոզ, Չինաստանի բադ, Քյավառի փախլավա...  ցանկացողները դիմեն կառավարության գլխավոր մասնաշենք»:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Աշխարհի որ ծայրում էլ որ Նիկոլը լինի, մեկ ա, Հայաստանում գասպարալող ա տալիս:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀՅԴ ԳՄ ԱՆԴԱՄ ՏԱՐՈՆ ՏՈՆՈՅԱՆԻ` «ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՈՎ ԷԼ ՈՐ

ՈՒԶԵՆԱ ԳՆԱ, ԻՆՔԸ ԿՏԱՊԱԼՎԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ով իշխանություն, ՀՅԴ-ն փալան

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆԱՄՊ ՉԻ ԱՆՑԵԼ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՄՆ Պետդեպից հայտնում են, որ իրենց դեսպանի հետ հանդիպումից հետո Նիկոլը վերջապես հասկացել է, թե где раки зимуют!

 

ԱՅԼԵՎՍ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՂԱԶ

Ռոբերտ Քոչարյանը` Արթուր Դավթյանին. «Ինչ ուզեմ ասելու եմ, դու էլ նստած` լսելու ես»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА