o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ

17.05.2019 22:10 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ ԳԱՐՆԱՆԸ

Հարգելի բժիշկ, ի՞նչ խնդիրներով են մեր համաքաղաքացիները դիմում Ձեզ գարնանը: Ինչպե՞ս պետք է խնամել մաշկը գարնանը: Ինչո՞վ է այն տարբերվում ձմռան կամ ամռան ամիսների խնամքից:

ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ, ՈՐ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՌՈՂՋ

Հարցին պատասխանում է մաշկաբան ԻԶԱԲԵԼԼԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

- Գարնանը ավելի հաճախ գանգատվում են մաշկի չորությունից, ավիտամինոզից, գունատությունից, տարբեր ալերգիկ ռեակցիաներից,   գունակավորումից (պիգմենտացիայից) եւ պեպեններից: Գարնանային խնամքի առանձնահատկությունները կախված են նաեւ մաշկի տեսակից: Հարգելի նամակագիր, ձմռան ցրտերից հետո մաշկն առավել լուրջ խնամքի կարիք է զգում: Այն կորցնում է առաձգականությունը, փայլը: Սառը օդըցուրտ քամին, ջեռուցման սարքերը  չորացնում են մաշկը: Կարող եք կատարել պիլինգ (մաքրել մաշկը մահացած բջիջներից): Մաշկի նախքին տեսքը վերականգնելու համար կարող եք օգտագործել սնուցող քսուքներ եւ դիմակներ: Առաջին հերթին մաշկին անհրաժեշտ է անհապաղ խոնավեցում: Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ պակաս, քան 2 լիտր ջուր: Օգտակար է լվացվելու փոխարեն դեմքը եւ վիզը շփել սառույցի կտորով: Ուշադրություն դարձրեք նաեւ սննդակարգին: Հարկ է հրաժարվել յուղոտ, տապակած ու աղի սննդամթերքից` նախապատվություն տալով բանջարեղենին եւ մրգերին, քանի որ նրանք հարուստ են վիտամիններով, իսկ վիտամինները ապահովում են օրգանիզմը անհրաժեշտ նյութերով, որոնք անհրաժեշտ են մաշկի համար: Կանանց եւ աղջիկներին խորհուրդ ենք տալիս ամեն օր մաքրել կոսմետիկան, հրաժարվել տոնային քսուքներից ու դիմափոշիներից. այն կարելի է օգտագործել միայն հատուկ առիթների ժամանակ: Դիմափոշին եւ տոնային քսուքները մաշկին խանգարում են շնչել. նրանք  կլանում են թթվածինն ու փակում ծակոտիները: Պաշտպանեք ձեր մաշկը նաեւ արեւի ճառագայթներից: Խորհուրդ ենք տալիս օգտագործել արեւապաշտպան միջոցներ: Նման յուրաքանչյուր քսուք ունի արեւից պաշտպանող SPF ինդեքս: Նախընտրելի է պաշտպանության բարձր մակարդակ ունեցող ինդեքս ընտրելառնվազն SPF 35, որպեսզի խուսափեք արեւային ճառագայթների վնասից եւ մաշկի վաղաժամ ծերացումից: Խնդիրների առկայության դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:

«ԳԱՐՈՒՆ Է,  ԲԱՅՑ ԴԵՌ ՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ  ՄԱՐԴԻԿ ՎՆԱՍՎՈՒՄ ԵՆ»

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА