o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻԵԴ-ից ստանալու ենք ՀՀ-ի համար ոչ ցանկալի որոշումներ». Էլինար Վարդանյան (Տեսանյութ)

17.05.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՄԻԵԴ-ից ստանալու ենք ՀՀ-ի համար ոչ ցանկալի որոշումներ». Էլինար Վարդանյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր ԱԺ հինգերորդ գումարման մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Այլընտրանքային նախաձեռնությունների խմբի անդամ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

«ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է ԸՆԹԱՑԵԼ»

Շաբաթվա գլխավոր թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գործով բաց դատաքննությունն է: Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել արդեն իսկ հնչած ելույթներից ու նիստերի ընթացքից:

Շատ կարեւոր է, որ դատաքննությունը բաց է, թեեւ երկու օր առաջ դատախազը միջնորդել էր, որպեսզի քննությունն իրականացվեր փակ` հիմնավորելով, որ այնպիսի տեղեկատվություն է հրապարակվելու, որը բաց քննության ընթացքում հրապարակելը նպատակահարմար չէ: Այս գործի քննության հետ կապված` բազմաթիվ քաղաքացիների, իմ եւ հասարակության այլ անդամների մոտ հարցեր կան, եւ բոլորս ակնկալում ենք, որ այս դատավարության ընթացքում կստանանք հարցերի սպառիչ ու հստակ, այլ ոչ թե ինչ-որ մանիպուլյացիոն ու զգացմունքային պատասխաններ, որովհետեւ ունենք երկու ճանապարհ` կա՛մ փակել «մարտի 1»-ի էջը` այս դեպքում միայն ստանալով սպառիչ պատասխաններ, կա՛մ անընդհատ շահարկել այս փաստը` ստեղծելով ներքին թշնամանքի եւ լարվածության մթնոլորտ: Այս փուլում հասկանալի է, որ ընթանում է խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը, այսինքն` դատական քննության սկզբնական փուլում պետք է որոշի, թե խափանման միջոցը ընտրված թողնում է նույնը, թե փոփոխում է: Երկու օր առաջ հնչեցված մի շարք հանգամանքների վերաբերյալ նորությունն արդեն իսկ եզրակացնել է տալիս, որ նախնական քննությունը միակողմանի է ընթացել, որովհետեւ, ինչպես տեսաք, սկզբում թաքցվել էին կալանքի մասին միջնորդության ընթացքի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, որը կարող էր ազդեցություն ունենալ դատարանի` կալանքի վերաբերյալ որոշում կայացնելիս: Հետեւաբար այս ամենը մտահոգությունների տեղիք է տալիս, եւ կարելի է ենթադրել, որ նախաքննության մարմիններն այնքան էլ վստահ չեն իրենց կողմից քննած գործի օբյեկտիվության, բազմակողմանիության վրա, որ ինչ-որ նյութեր թաքցնում են դատարանից: Մյուս կողմից` ունենք կալանքի հետ կապված նաեւ Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորությունը, իսկ իրենք պատահական մարդիկ չեն, եւ սա խոսում է այն մասին, որ նրանք եւս վստահ են` եթե կալանքը` որպես խափանման միջոց չկիրառվի, ապա Ռ. Քոչարյանը, բնականաբար, չի խուսափելու դատական քննությունից, առավել եւս, որ ՀՔԾ-ի կանչով նա ինքն է ներկայացել արտերկրից, որպեսզի հանդես գա տվյալ գործի քննության ընթացքում: Այսինքն` փախուստի վտանգն ի սկզբանե իսպառ բացակայում էր, եւ նաեւ գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը` եւս:

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

Ի՞նչ կարելի է սպասել, արդյոք դատարանը կբավարարի Արցախի գործող եւ նախկին նախագահների ներկայացրած դիմում-երաշխավորագիրը:

Եթե դատարանն այս փուլում կալանքը թողեց անփոփոխ, ապա նորից կշարունակեմ պնդել, որ կալանքը ՀՀ-ում կիրառվում է որպես պատիժ, որպես մարդուն կոտրելու միջոց: Այդպիսի փաստեր մենք բազմաթիվ ենք ունեցել, սա եղել է ե՛ւ նախկին իշխանությունների ժամանակ, ե՛ւ կա այսօր: Այն, որ կալանքը ոչ միշտ է նպատակային ծառայում, բայց այս պարագայում, եթե նախաքննության փուլում հիմնավորում էին, թե կփախչի, կխոչընդոտի, ազդեցություն կունենա, նյութեր ձեռք բերելուն կխանգարի, ապա այժմ արդեն վերջացել է նախաքննությունը: Հասել ենք դատաքննության փուլին, եւ այդ հիմնավորումները սպառել են իրենց:

Իջեւանյան դեպքերից մինչեւ լոսանջելեսյան պրեմիերա. այլընտրանքային լուրեր 18․07․2019

«ՇԱՀԱՐԿԵԼ, ՈՐ ՍԱ ՄԱՐՏԻ 1-Ի 10 ԶՈՀԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՏԵՂԻՆ ՉԷ»

Ստացվում է, որ վկաներն արդեն ցուցմունքները տվել են, անհրաժեշտ նյութերն էլ ձեռք են բերվել, ուստի` խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ` նույնիսկ հնարավո՞ր էլ չէ:

Այդպես է, եւ ընդ որում` դատարանում էլի մի հետաքրքիր միտք հնչեց` հարցաքննել են փաստորեն  նրանց, ում նպատակահարմար են գտել: Իսկ նրանց, որոնց գործի շահերից ելնելով` հարկավոր չէր, նույնիսկ չէին էլ հարցաքննել: Ըստ իս, պաշտպանական կողմը դատական քննության ընթացքում կմիջնորդի լրացնել այդ բացը եւ հարցաքննել նաեւ այն մարդկանց, ովքեր կարող են օբյեկտիվ տեղեկատվություն հայտնել: Վերջին հաշվով` կան հարցեր, որոնց վերաբերյալ հասարակությունը պետք է պատասխաններ ստանա: Եվ մի շատ կարեւոր հանգամանք էլ եմ ցանկանում նշել` այս դատավարության ընթացքում կալանքը թողնելով` արհեստական լարվածություն է ստեղծվում: Հասկանալի է, որ Քոչարյանն ունի աջակիցներ, եւ իրենք այսօր իրենց աջակցությունն են հայտնում դատարանի մոտ: Սա մեզ համար նորություն չէ, բազմաթիվ այդպիսի դատավարություններ են եղել, երբ որեւէ անձի կողմնակիցներ հավաքվել են դատական քննության ընթացքում եւ իրենց աջակցությունն են ցուցաբերել, ինչը նորմալ է:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

Իսկ որքանո՞վ է նորմալ այն, որ այս օրերին դատարանի դիմաց հայտնվեցին անչափահաս դպրոցականներ` ընդդեմ Ռ. Քոչարյանի պաստառներով:

Երեխաներին պետք է զերծ պահենք ե՛ւ նման միջավայրից, ե՛ւ քաղաքական խմորումներից, որովհետեւ սա բխում է երեխայի շահից: Ամենեւին չեմ ուզում կասկածի տակ դնել այնտեղ հավաքված անչափահասների հասունությունը եւ այլն, բայց սա պատկան մարմինների գործն է: Այսինքն` պետական իշխանության մարմիններն իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման, հատկապես լարված մթնոլորտի ժամանակ, անչափահասներ չներգրավեն: Ինքս բազմիցս քննադատել եմ, երբ նախկին իշխանության հանրահավաքների ժամանակ դպրոցներից երեխաներ էին բերում: Սա անընդունելի եմ համարել, եւ հիմա նորից նույն ճանապարհով գնալ, ընդ որում` դատական պրոցեսի ընթացքում, այդ լարված մթնոլորտում բերել երեխաներին եւ դարձնել այդ ամբողջ խմորումների մասնակից, պարզապես անթույլատրելի է: Եվ դրա հետ մեկտեղ, ուզում եմ անպայման մի հանգամանքի վրա շեշտը դնել, որ հասարակության մոտ փորձում են ստեղծել տպավորություն, որ այս գործը մարտի 1-ի 10 զոհերի գործն է: Մինչդեռ 10 զոհերի գործով որեւէ վերջնական բացահայտում չի եղել, այսինքն` պարզ չեն` ովքե՞ր են եղել այդ 10 զոհերի մահվան մեջ մեղավորները, պատասխանատուները: Հետեւաբար, շահարկել, որ սա այդ 10 զոհերի դատավարությունն է, կարծում եմ` տեղին չէ, ավելին` իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցառումները այն բացահայտելու համար:

Չորրորդ իշխանությունը իրավունք ունի բացասականը բարձրաձայնելու, քննադատելու, ցնցելու. Լեւոն Բաղդասարյան. Տեսանյութ

Ի դեպ, այսօր չի խոսվում այն մասին, որ բոլորովին վերջերս ՄԻԵԴ-ը մերժեց Լ. Տեր-Պետրոսյանի հայցն ընդդեմ Հայաստանի, որի համաձայն, ըստ էության, հերքվեց, որ վերջինս 2008 թ.-ի մարտի 1-ին եղել է «տնային կալանքի» տակ: Չե՞ք կարծում, որ հնարավոր է այստեղ է թաքնված մարտի 1-ի ողջ բացահայտման գաղտնիքը, եւ մեղավորներին պետք է փնտրել նաեւ հակառակ կողմում:

Գրիգորյանի գործով այսօր տեղի է ունենում տոտալ խոշտանգում. Լեւոն Բաղդասարյան

Կարծում եմ` պաշտպանական կողմն, այսպես թե այնպես, անդրադարձ կկատարի ՄԻԵԴ-ի այդ որոշմանը, որովհետեւ այն վերջին հաշվով պարզություն մտցրեց որոշակի հարցերի վերաբերյալ: Բայց ինձ համար դեռ շարունակում են հարցեր մնալ: Բազմաթիվ հայտարարություններից, նաեւ նախկին պաշտպանության նախարարի բովանդակալից ելույթից հասկացա, որ այդ ժամանակ բանակցություններ էին ընթանում պաշտպանության փոխնախարարների հետ: Սա նշանակում է, որ փորձ էր արվում բանակը ներքաշել պրոցեսներին, եւ հարց է ծագում` ո՞վ էր բանակցում, ինչո՞ւ էր բանակցում, ո՞ւմ հրահանգով էր բանակցում: Եթե դատավարության ընթացքում այդ հարցերի պատասխանները չտրվեցին, նշանակում է, որ ունենալու ենք մի գործ, որտեղ նշանակվում է մեղավոր, եւ նա պետք է պատասխան տա` անկախ ամեն ինչից` կապացուցվի՞ իր մեղավորությունը, կամ արդյոք իրեն վերագրված արարքը իրականում համապատասխանում է Քրեական օրենսգրքով նախատեսված այն հոդվածին, որով մեղադրանք է առաջադրվել: Քանի որ այժմ միայն կալանքն է քննարկվում, ամենեւին իրավական կողմին չանդրադարձա, բայց ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ միջազգային բարձրակարգ իրավաբաններ նշում են 301 հոդվածի խնդրահարույց լինելը: Հոդվածը որոշակիության խնդիր ունի, որովհետեւ դրա վերաբերյալ տարիներ առաջ դատախազությունը բոլորովին այլ դիրքորոշում է ունեցել, այսօր այդ դիրքորոշումը փոխվել է: Կարծես թե, սա մեկ միասնական մարմին չէ, այլ որ դատախազը, ինչպես կուզի` կմեկնաբանի իրավական նորմերը:

«Հարգելի՛ փոխխոսնակ, Դուք շոու-բիզնեսից առաջ չգնացիք»

Ռ. Քոչարյանի փաստաբաններն արդեն իսկ 4 բողոք են ներկայացրել ՄԻԵԴ: Իշխանական իրավաբանները վստահ են, որ դրանք չեն բավարարվի: Ի՞նչ կասեք այս մասին:

Նույնիսկ 5-րդի մասին է արդեն խոսվում: Դեռ ամբողջությամբ գործի նյութերին չենք տիրապետումբայց նախնական հետեւություններ անելով` շատ կուզենամ, որ դատավարությունը վերջանա Հայաստանում, որովհետեւ հակառակ պարագայում` ՄԻԵԴ-ում կայացվելու են ՀՀ-ի դեմ բազմաթիվ որոշումներ

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով` Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА