o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուր է հասել գաղտնալսումների գործով քննություն. Մանրամասներ

17.05.2019 12:15 ՔՐԵԱԿԱՆ
Ուր է հասել գաղտնալսումների գործով քննություն. Մանրամասներ

«Իրավունքը» առիթ ունեցել էր անդրադառնալու սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որտեղ վերջիններս խոսում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշում կայացնող դատավորի մասին` նշելով, որ վերջինը զանգահարել է` ճշտելու, թե ինչպես վարվի: Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպել էին լրագրողների հետ ու տվել այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները: Իսկ գաղնալսումների փաստով հարուցվել էր քրեական գործ: Հաշվի առնելով որ վերը նշվածից անցել են ամիսներ փորձեցինք Քննչական կոմիտեից հետաքրքրվել, թե ի՞նչ ընթացքի մեջ է քննությունը, ե՞րբ հանրությունը կտեղեկանա, թե ո՞վ եւ ի՞նչպես է գաղնալսել իրավապահ կառույցի երկու ղեկավարների հեռախոսզարույցը: Սակայն ՔԿ լրատվականից մեզ միայն տեղեկացրեցին, որ նախաքննությունը շարունակվում է` այլ մանրամասներ չներկայացնելով:

Մանրամասներ՝ ոստիկանի սպանությունից. ՔԿ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА