o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.05.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Թավշիստական քարոզիչները այնքան են համը հանել իրենց սանձարձակ, ցինիկ եւ հակաբարոյական հարձակումներով, որ վերջը զարմանալիորեն հասցրին նրան, որ Արցախի Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի մամուլի խոսնակ ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԸ բավականին կոշտ ձեւով նրանց պորտները տեղն է դրել. «Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում... կարեւորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջեւանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում էփոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան` սա է կյանքի իմաստը եթե թուրքը հարձակվի` նոր արժեքների համակարգով նենց համազարկ կտանք, որ Կոմայգին ցնցվի…»: Դե ինչ, թեեւ սա պաշտոնյայի խոսք չէ, բայց ինչ ուզում եք ասեք, դիպուկ է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հեռավոր Ամերիկայում վերջապես կատարվեց ԱԽՔ ԱՐՄԵՆ  ԳՐԻԿԳՈՐՅԱՆԻ երազանքը` նա հանդիպեց Թրամփի ավագ օգնականի հետ: Սակայն Ամերիկայի թեմային հոյակապ տիրապետող քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ դաժանաբար հեգնել է Գրիգորյանին. «Տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների` այդ թվում ՑՌՈւ-ի եւ ՖԲՌ-ի ղեկավարների հետ: Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից, մեկնաբանելու խնդրանքով: Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն, կամ հաստատելուն: Հերքում չեղավ: Հպարտանում եւ պարծենում եմ մեր ԱԽՔ-ով: Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ՑՌՈւ-ի ղեկավարի հետ` 1994 թվականից ի վեր: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը: Այցին կանդրադառնամ: Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեղափոխության վերաբերյալ պռեզենտացիաներ անել Մարշալ Ֆոնդի տիպի հաստատություններում, այլ ոչ թե պաշտոնյաների մոտ, որ հետո չասեն «կարեւոր հարցեր առաջ քաշելու ու քննարկելու փոխարեն ԱԽ-ում հեղափոխության մասին պռեզենտացիա էր անում, կարծես մեզ դա շատ հետաքրքիր էր»: Առայժմ այսքանը»: Դե ինչ ասես, զարմանալի է, պարոն Սարգսյան, մի՞թե կարելի է այդպիսի դաժանությամբ կոտրել խեղճ թրաշամանուկի սիրտը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ «յան» ազգանունով ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐՆ էլ զարմանալի կեղտոտ հարձակում են սկսել Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հանդեպ, եւ հիմա որոշ մեջբերումներ կտանք առանց խմբագրման: Նրանցից ջահելը` Կարպիս Փաշոյանը հայտարարել է. ««Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն, իհարկե Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պատերազմ են հայտարարել Հայաստանի ու Արցախի ժողովրդավարական ապագային, նրանք կասկածի տակ են դրել հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն ու զարգացման հեռանկարները»: Իսկ բիձեն` Երջանիկ Աբգարյանը ավելի հեռուն է գնացել. «Արցախից ղարաբաղյան հանցագործ կլանի երկու հայտնի ծախու արարածներ են եկել Երեւան` ՀՀ դատարանում այդ կլանի պարագլուխներից մեկի` պետական դավաճան, մարդասպան եւ թալանչի քոչոյի կալանքն իրենց երաշխավորությամբ փոխելու համար: Դատավորը պարտավոր է այդ երկուսի միջամտությունը առանց լսելու մերժել եւ նրանց դուրս հրավիրել դատարանից»: Դե ինչ ասես, ինչպես ասվում էր հայտնի ֆիլմում` «Եվ քեզ կբուժեն, քեզ էլ կբուժեն»: Եթե իհարկե, վերջնական փչացածներին հնարավոր լինի բուժել:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА