ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանուհու ծննդյան օրվան հրավիրված կնքահայրը մորթել է ամբողջ ընտանիքը

19.05.2019 10:00 ՔՐԵԱԿԱՆ
Սանուհու ծննդյան օրվան հրավիրված կնքահայրը մորթել է ամբողջ ընտանիքը

Ուլյանովսկի շրջանում իր սանուհու ծննդյան 18-րդ տարեդարձին հրավիրված 40-ամյա տղամարդը զանգվածային սպանդ է իրականացրել:

Միջադեպը տեղի է ունեցել Իշեևվկա գյուղի առանձնատներից մեկում: Միջադեպի ականատեսները սոցիալական ցանցերում հաղորդել են, որ տղամարդը՝ արթնանալով աղջկա ծննդյան տարեդարձի հաջորդ օրը, առաջինը դանակով հարձակվել է ընտանիքի հոր վրա, իսկ հետո՝ նրա 10-ամյա որդու. երկուսն էլ տեղում մահացել են:

Չորս տարի առաջ Ալիյանների ընտանիքը ենթարկվել է կողոպուտի և բռնության

Բացի այդ, հանցագործը դանակահարել է տան տիրուհուն և իր սանուհուն. տուժածներին  տեղափոխել են հիվանդանոց, լուրջ վնասվածքներով: Այս պահի դրությամբ երիտասարդ աղջիկը գիտակցության է եկել, նրա վիճակը բժիշկները գնահատել են որպես ծանր: Այս մասին ՏԱՍՍ- ին ներկայացրել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում իր աղբյուրը :

Հարձակվողը ձերբակալված է ոստիկանության կողմից: ՌԴ Քրեական օրենսգրքի «Սպանություն» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել, հաղորդել են  РИА Новости-ին  ՌԴ տարածաշրջանային քննչական վարչությունում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА