o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

17.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

Ամենահայտնի ներքաղաքական իրադարձության մասին քաղաքացի Վահագն Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է. «Բանակում չծառայած, դիպլոմ չունեցող, հանցագործության համար դատապարտված, իշխանություն բռնազավթած, հոգով\մտքով սոված ու փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի բարդույթով տառապող մի սուտասանի շնորհիվ Արցախի երեք նախագահներն այսօր դատարանում են (կարգավիճակները կարեւոր չէ)»: Դե ինչ, դիպլոմավորված քաղաքագետներն ավելի դիպուկ չէին ասի:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՀԵՐՈՍՆԵՐՆ ՈՒ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ

Քաղաքացին շարունակում է. «Արցախի ղեկավարները ցույց տվեցին, թե ինչ է պետությունը, պետականություն հարգելը, անցած ճանապարհն արժեւորելը եւ վերջապես` տղամարդ լինելը: Սրանք հասկացություններ են, որոնք այդպես էլ խորթ կմնան գործող իշխանիկների ու նրանց ղեկավարի համար»:

Ի դեպ, բացի ատելությունից կուրացածներից, բոլորն են արձանագրում, որ Արցախի գործող եւ նախկին նախագահի` անձամբ դատարան ներկայանալը բարոյական առումով ուժեղ քայլ է, որ ի ցույց է հանում մարտական ընկերությունն ու տղամարդկությունը: Արձանագրում են ինչպես փորձագետները, այնպես էլ քաղաքական գործիչները: Այսպես, ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի.

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Մեղադրանքները հերթով հօդս են ցնդում: Այս մարդկային եւ քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը` տղամարդկությունն ընդդեմ վախկոտության, բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության: Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հագրվանը չգտնող մաղձը մեթոդաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ` որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները: Ու սա անում է մեր իսկ ձեռքերով` ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ»:

Նիկոլի վեց վախերը

Ամեն ինչ բավականին պարզ երեւում է նաեւ այն հանգամանքից, թե թրաշամանուկներն ինչ կոնտինգենտ են բերում, որպեսզի դատարանի տարածքում զորակցեն վոժդի կողմից իջեցված դատական պատվերին: Բավական է մատնանշել ընդամենը տխրահռչակ Վարդգես Գասպարիին, գումարած նաեւ այն վայ-ցուցարարներին, ովքեր «դուխով» դրոշը 5 հազար դրամով վաճառեցին քոչարյանականներին: Սադրիչներ, անհավասարակշիռ, կոմպլեքսավորված կերպարանքներ: Ու ամենաահավորը` դրոշավաճառներ: Եվ կարծում ենք, որ իրավացի է Արմեն Աշոտյանի այս գնահատականը. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջեւ ամոթալի դարձող էջերից մեկը: Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված եւ չգրված բազմաթիվ օրենքներին»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Բացի զուտ բարոյական կողմից, Արցախի նախագահների քայլը նաեւ հզոր քաղաքական քայլ էր: Եթե նրանք անձամբ են ներկայանում դատարան` իրենց երաշխավորությամբ, ապա այդ երաշխավորությունը մերժելը պարզապես ոչնչացնող ազդեցություն է ունենում իշխանազավթիչների խունտայի վարկանիշի վրա: Եվ ընդհակառակը` դա բարձրացնում է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Արցախի իշխանությունների վարկանիշը: Հիշեցնենք, որ արցախցիներին Նիկոլը սպառնացել էր հեղափոխությամբ... Եվ, ի դեպ, Ստեփանակերտում էլ հայտնվեց ինչ-որ թուղթ, որի տակ այնպիսի կուսակցությունների անուններ են, որոնք առաջին անգամ ենք լսում, եւ ուր փորձ է արվում քար նետել Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի բոստանը: Բայց ինչ վերաբերում է վարկանիշին, ապա հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում վստահորեն ջախջախում է մեղադրանքը, եւ նրա վարկանիշի աճի ու իշխանության վարկանիշի անկման դինամիկան արդեն ժամերի տեմպի մեջ է մտածԱյնպես որ, բավականին տարօրինակ է, թե ինչու Չինաստանից վերադառնալու պահին Նիկոլն ավելի լավ բան չգտավ, քան զմայլվել վերեւից նկարած Մասիսների տեսարանով: Եվ ընդհանրապես հիշենք, որ անցյալ տարի մայրաքաղաքը տրանսպորտային կաթվածի ենթարկելու սկիզբը դրել էին Նիկոլի ընդամենը շուրջ 600 ակտիվիստները: Դե հիմա տեսականորեն պատկերացրեք, եթե իրենց ղեկավարի միջնորդությանը մերժվի, ու մերժումից վրդովված 600 արցախցի հայտնվի այստեղ: Պատկերացրեցի՞ք...

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

Ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն արձանագրեց, որ դատը սկսվեց դատախազներով եւ վերջացվեց դատախազներով. «Դատավորն արեց ամեն ինչ, որ տպավորություն ստեղծվի, թե մեր փաստարկները ջախջախվեցին: Իրականում մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չբերվեց, ուղղակի տպավորություն ստեղծվեց: Այս գործն ամբողջությամբ ստեղծված է տպավորությունների վրա` գլխավորապես հանրության տպավորությունների վրա»: Իսկ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ ի ցույց է դնում այն հանգամանքները, որոնք գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին հավասարեցնում են 1930-ականների տխրահռչակ Վիշինսկու հետ. «Բա եթե գործն այդքան հիմնավոր է, կալանքը եւս, ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը: Այս ամենից հետո  ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ  նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին: Ինչպե՞ս կարող է խոսք գնալ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության մասին, եթե դատարան է ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերի միայն մի մասը: Հարց է առաջանում` ինչի՞ց են «վախենում» ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը, որ փաստաթղթերի միայն մի մասն է ներկայացվում դատարան, կամ էլ լավ չի հսկում, որ ներկայացնեն: Գուցե  նրանից, որ ցուցմունքների մեծ մասը չի բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրությունից, թե՞ նրանից, որ վարչապետին ներկայացրել են մի բան, սակայն իրականում առկա է մեկ այլ իրավիճակ»:

ԲՈՇԻՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՓԱՇԱ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Եվ քանի դեռ Եվրադատարանից մեկը մյուսի հետեւից չեն սկսել գալ մեղադրանքից քարը քարին չթողնող վճիռներ, աներեւակայելի հապճեպությամբ վարչախումբը շտապում է գործարկել, այսպես կոչված, անցումային արդարադատությունը, որը զրոյական կապ ունի իրավագիտության եւ մեղքը ապացուցելու հետ: Բայց արդյո՞ք մնացել է որեւէ քայլ, որն ի զորու է կանգնեցնել իշխանազավթիչների գահավիժումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА