ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոյություն ունի դիակային փոխպատվաստումների երկու տեսակի համակարգ. Մասնագետը դիակային փոխպատվաստումների եւ հնարավոր խդիրների մասին. Տեսանյութ

17.05.2019 11:18 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գոյություն ունի դիակային փոխպատվաստումների երկու տեսակի համակարգ. Մասնագետը դիակային փոխպատվաստումների եւ հնարավոր խդիրների մասին. Տեսանյութ

«Դիակային փոխպատվաստումները ճիշտ հրաման է, սակայն պետք է դրան վերապահումներով մոտենանք: Այսինքն, գոյություն ունի դիակային փոխպատվաստումների երկու տեսակի համակարգ` ԻՆ եւ ԱՈՒԹ համակարգերը: Մի դեպքում բոլորը դոնորն էր են, եթե մինչ մահը գրավոր չեն հրաժարվում, մյուս դեպքում` դոնոր են հանդիսանում այն մարդիկ, ովքեր գրավոր դիմում են գրում: Ինձ թվում է, որ եթե մեր Առողջապահության նախարարությունը իր գարդասիլային գովազդի ջանք ու եռանդի գոնե տասներորդ մասը ներդներ օրինակ դոնորներին հերոսացնելու, այդ մարդկանց քաջալերելու եւ նման ծրագրերի համար, միանշանակ մենք կունենայինք դոնորների մեծ բանակ, որովհետեւ հայերը մարդասեր ժողովուրդ են եւ իրենք պատրաստ են իրենց օրգանները տալ մահից հետո: Ես նման մարդկանց շատ եմ հանդիպել: Այ, հենց նման մարդկանիցից պետք է կազմվի դոնորների ռեեստր, որը պետք է հսկողության տակ լինի մի քանի տեսակի հանձնաժողովների կողմից: Այսինքն` դոնորների ռեեստրում գրանցված մարդու մահ պետք է մի քանի կողմից դիտարկվի, որպեսզի մենք կարողանանք մաքսիմալ նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, որ, օրինակ, կարող ենք դառնալ օրգանների առեւտրի «սեւ շուկա»»,- «Իրավունք TV »-ի տաղավարում անդրադառնալով դիակայնին փոխպատվաստումների վերաբերյալ նախարարի հրամանին, ասաց բժիշկ-ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

Եթե ԱՆ-ն իր գարդասիլային գովազդի ջանք ու եռանդի գոնե տասներորդ մասը ներդներ, օրինակ, դոնորներին հերոսացնելու, ապա կունենայինք դոնորների մեծ բանակ. Տեսանյութ

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Իրավունք TV»-ի տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА