o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի. Դավիթ Խաժակյան.«Հրապարակ»

17.05.2019 09:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի. Դավիթ Խաժակյան.«Հրապարակ»

«Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։

Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

«Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետև ցայս որևէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:  

Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի` Մարությանի հետ ունեցած կապերով։ «Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով և այժմ պարապուրդի են մատնված»: Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։ «Մեզ ասում են` շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռևս չի իրականացնում իր ֆունկցիան»: Ինչո՞ւ:

«Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»: Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը և քաղաքապետ Մարությանը»: Փաշինյանը գոհ է քաղաքապետի աշխատանքից։ «Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»:

Ե՞վ։ «Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»: Նոր ընտրություննե՞ր։ «Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում ևս վերապահումներ կան»,-գրում է թերթը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА