ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից. ՀՀԿ խոսնակ

16.05.2019 21:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից. ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ օրենքում փոփոխություն, ըստ որի` օրենքով կարգելվի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը անչափահասների շրջանում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Սրան հաջորդեցին մարտի 8-ին համասեռամոլության, իսկ դրանից քիչ անց` պղծության քարոզը ԱԺ բարձր ամբիոնից:

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

Դրանից անմիջապես հետո հանդես եմ եկել հայտարարությամբ, որով առաջարկել եմ օրենսդիրներին հանդես գալ երեխաների շրջանում այլասերության, ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ:

Այսօր պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նման օրենսդրական նախագծի շրջանառության մասին է հայտարարել: Ես ողջունում եմ պարոն Պետրոսյանի այդ նախանձախնդրությունն այս անչափ կարեւոր հարցում:

Հ.Գ. Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА