ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավստրիայում տարրական դպրոցներում հիջաբն արգելվել է

16.05.2019 18:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավստրիայում տարրական դպրոցներում հիջաբն արգելվել է

Ավստրիայի երկպալատ խորհրդարանը չորեքշաբթի՝ մայիսի 15-ին, պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության եւ աջ արմատական Ազատության ավստրիական կուսակցության աջակցությամբ հավանություն է տվել մուսուլմանական հիջաբի կրումը տարրական դպրոցներում արգելելուն։ Արգելված է «կրել հագուստ, որը թելադրված է գաղափարախոսական կամ կրոնական նկատառումներով եւ ենթադրում է գլխի ծածկում», նշվում է օրենսդիր մարմնի որոշման մեջ։ Նորամուծության գործողությունը, սակայն, չի տարածվում հրեական գլխադրի հանդեպ։

Ավստրիայում չեղարկվել է թուրքերենով վարորդական իրավունքի քննությունների հանձնումը

Դա բացատրվում է նչրանով, որ այն մազերը լիովին կամ դրանց մեծ մասը չի ծածկում, dpa գործակալությունը մեջբերում է կատարում փաստաթղթից։   Խախտման համար նախատեսվում է 440 եվրո տուգանք։

 Ավստրիայի իշխանությունները գտնում են, որ օրենքը կարելի է բողոքարկել Սահմանադրական դատարանում։ Կառավարությունը՝ վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, երեք անգամ որոշումը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը։ 2017 թվականի հոկտեմբերին Ավստրիայում մտցվեց դեմքը ծածկող հագուստ կրելու արգելք, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА