ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գորիկ Հակոբյանին հարցրի՝ ի՞նչ է այս վիճակը». Քոչարյանը պատմեց «Մարտի 1»-ի հետ կապված բացառիկ տեսանյութերի մասին

16.05.2019 17:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Գորիկ Հակոբյանին հարցրի՝ ի՞նչ է այս վիճակը». Քոչարյանը պատմեց «Մարտի 1»-ի հետ կապված բացառիկ տեսանյութերի մասին

Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել է «մարտի 1-ի» հետ կապված բացառիկ տեսանյութերի մասին: Նա մասնավորապես նշեց. Գորիկ Հակոբյանն ինձ մոտ է բերել ու ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինները սկզբից կատեգորիկ հերքում էին, որ նման տեսանյութեր կան։ Ես ինչի համար եմ իմ մոտ նայել՝ որովհետև իմ հայտնի ասուլիսն էր: Ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ ու հարցրել եմ՝ ինչ իրավիճակ է, քանի որ լրագրողների հետ հանդիպում եմ ու իրավիճակը պետք է ճշտեի։ Նա ինձ ասաց, որ, այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս, կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. 3-րդ նախագահի գրասենյակ

Այդ դրվագները ինքը ինձ ցույց տվեց, դրանք այսօր ոչ մի տեղ չկան։ Երբ սկսեցին քննադատել, որ նման բան չկա, ինքը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Նաև ցույց տվեց մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Չգիտեմ՝ որտեղ են, բավական հետաքրքիր նյութեր էին, թե ոնց ա նռնակի պայթյունից ոստիկանության կապիտան զոհվում, բայց այս նյութերը չկան այսօր»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս պնդեց, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված ու ՀՔԾ փոխանցված 3 հատոր գործը ներկա պահին քննվող գործին կցված չէ։ Նա համոզված է, որ իր դեմ ներկայումս հարուցված գործին մի շարք այլ կարևոր փաստարկներ չեն կցվել։

«Ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել Ազգային անվտանգության ծառայությունից, և սա պետք է հարցեր առաջացնի։ Դրա համար էինք ասում, որ ամբողջական պատկերացում ունենալու համար դատարանը հնարավորություն տա այս հարցերն ավելի լայն քննարկել։ Եթե չեք ուզում, խնդիր չկա»,- շարունակեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս գործով ընդհանրապես ցուցմունք չի տվել և այդ պատճառով ստիպված է այն մասը, որին անձամբ մասնակից է եղել, ներկայացնել բանավոր: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА