ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՄՈՒԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

16.05.2019 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԱՄՈՒԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբերի 7-ին մի քաղաքացուՙ Աշոտ Գրիգորյանի կողմից տրվել է մամլո ասուլիս, որը քննադատության է ենթարկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշ գործառույթներ։ Ինչպես բոլոր մամլո ասուլիսներին, այնպես այդ ասուլիսին մասնակցել է նաեւ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն, որն էլ բարեխիղճ կերպով լուսաբանել է ասուլիսը։ Սակայն, նախկին վարչապետը, չգիտես ինչու, որոշել է պատժել այն լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են այն: Վերջինս այն համարելով, որ ԶԼՄ-ների կողմից ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը դիմել է դատարան։ Նշենք, որ սույն գործը ի պաշտպանություն «Իրավունքի» եւ Ա1+-ի դատարանում ներկայացնում էր «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով նախկինում մեզ հետ զրույցում տվել էր իր կոշտ արձագանքը սույնի հետ կապված նշելով. «Իրավաչափ չէ նման մոտեցումը, որովհետեւ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087 պրիմ հոդվածի 6- րդ կետի պահանջի համաձայն՝ լրատվամիջոցը ազատվում է պատասխանատվությունից եթե իր տրամադրած  տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է եւ հղում է կատարվել տեղեկակատվության աղբյուրին, ինչը որ տվյալ դեպքում իմ վստահորդ կազմակերպությունը կատարել է։ Հետեւությունս մեկն է, որ բարձրաստիճան պաշտոնյաի կողմից փորձ է արվում կոտրել լրատվական դաշտը, որպեսզի այն բացասական երեւույթները, որոնք ներկայացվում են ԶԼՄ-ների կողմից բարձրաստիճան պաշտոնյանների անգործության կամ ոչ իրավաչափ գործունեության հետ, այլեւս չիրականացվեն։ Որպեսզի քննադատության թիրախ չդառնան, եւ հետայսու ձեռնպահ մնան ոչ միայն քննադատելուց, այլ նաեւ մամլո ասուլիսների ժամանակ չլուսաբանեն կամ եթեր չհեռարձակեն»։

Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին

Ուրախությամբ նշում ենք, որ վերոնշյալ դատական գործով մամուլը, իսկ տվյալ դեպքում «Իրավունքը» փաստաբան Լեվոն Բաղդասարյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կրեց հերթական դատը: Սույն հետ կապված փաստաբանը նշեց հետեւյալը.

«Հայցվոր կողմը պահանջում էր լրատվամիջոցից բռնագանձել 1 միլիոն դրամ, իբրեւ մամուլի կողմից զրպարտչական տեղեկություններ տարածելու հետ կապված: Սույն թվականի մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ վճռվեց մերժել Տիգրան Սարգսյանի հայցըՙ մամուլին պարտավորեցնել գումարային բեռի տակ դնելըԴատարանը ըստ էության մերժեց մամուլի դրվագով հայցվոր Տիգրան Սարգսյանի պահանջը, բայց միեւնույն ժամանակ պարտավորեցրեց քաղաքացի Աշոտ Գրիգորյանի այն խոսքերը, որոնք հնչել են մամուլի միջոցներով, դիտարկել որպես զրպարտություն եւ պետք է նա հերքի նույն մամուլի միջոցներով, ինչպես նաեւ գումար վճարի հայցվորին:

Նշեմ, որ դատարանի վճիռը ԶԼՄ-ների պահով իրավաչափ է եւ հեղինակավոր, հակառակ դեպքում կստեղծվեր այնպիսի նախադեպ, որ մամուլը ցանկացած տեղեկություն հրապարակելու, ինչպես նաու մամլո ասուլիսները լուսաբանելու դեպքում պետք է գործը թողներ եւ մտածեր դրա իրավական հետեւանքների մասին, այդ թվում նաեւ ֆինանսական առումով: Տեղեկացնում եմ նաեւ, որ փաստաբանի  գումարը «Իրավունք» մեդիայի եւ Ա1+-ի հետ կապված գտնում եմ նվազ, որի հետ կապված խորհրդակցել եմ իմ վստահորդ կազմակերպությունների հետ, ուստի հնարավոր է բողոքարկեմ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Ավելին նույն դատական ակտով հայցվորի փաստաբանի ողջամիտ գումարը սահմանվել են մոտ 15 անգամ ավելի բարձր, քան վերոնշյալ ընկերությունների շահերը պաշտպանողի գումարը»,- եզրափակեց փաստաբանը:

Դե ինչ կարծում ենք հետայսու լրատվամիջոցներին դատլուց առաջ դիմացի կողմը հաշվի կառնի խոսքի եւ մամուլի ազատության դրվագը եւ զերծ կմնա նման դատարավական քաշքշուկների մեջ ընկնելուց եւ մի բանել մամուլից պահանջի գումարային փոխհատուցում:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА