o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրիխանյանը փոփոխություններ է առաջարկում

16.05.2019 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուրիխանյանը փոփոխություններ է առաջարկում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում՝ սահմանելով դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող օրինական արգելք կամ պատճառ հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար՝ բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

ԱԺ-ում սկսում ենք ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները. Աժ փոխնախագահ

«Մեր հասարակության մեջ հաճախ տարիքային հատկանիշերն ու սահմանափակումները ընդգծվում են աշխատանքի ընդունվելիս: Հանդիպում եմ աշխատանքի ընդունելու հայտարարությունների, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պահանջվում է մինչև X տարիքի աշխատակից, ընդ որում շատ ցածր տարիքային շեմ են նշում», - ասաց Ուրիխանյանը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Պատգամավորն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ ոլորտում է նշվում տարիքային սահմանափակումը, սա նախ բարոյական պրոբլեմ է, երկրորդ՝ ունի իրավակարգավորիչ նշանակություն:

«Լավ կարդիովիրաբույժ աշխատանքի ընդունելիս կարելի՞ է նախևառաջ տարիքին ուշադրություն դարձնել», - ասաց Ուրիխանյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ առաջարկեց օրենսգրքում առանձին դրույթով Սահմանադրության 29-րդ հոդվածի միտqը, որով նշվում է, որ jուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Ըստ պատգամավորի, այս կարգավորումը հնարավորություն կտա վերացնել աշխատանքի ընդունման ժամանակ բացառել տարիքը, սեռը, արտաքին հատկանիշները:

Տիգրանյանն առաջարկեց նաև սահմանել աշխատանքային հայտարարությունների նորմ, որտեղ բացառությամբ որոշ դեպքերի՝ կբացառվի բացի մասնագիտական որակներից նշել այնպիսի պարտադիր պայմաններ, ինչպիսիք են՝ տարիքը, սեռը և այլն:

Հանձնաժողովը առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել առաջարկվող նախագծում և կողմ քվեարկեց այն լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА